f

Անկախ

«Ֆիրդուսի այլընտրանքային մրցույթում» ընդունվել է 28 հայտ՝ աշխարհի 15 երկրներից


Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթում 28 հայտ է ընդունվել։ Նախապես հայտարարվել էր 26 հայտի մասին, սակայն ժյուրիի որոշմամբ ներառվել են տեխնիկական ոչ մեծ խնդիրներ ունեցած ևս երկուսը։ 

Մրցույթի նախաձեռնողը՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն, հաղորդում է, որ հայտեր են ընդունվել Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Գերմանիայից, Դանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Կոլումբիայից, Հայաստանից, Հնդկաստանից, Շվեյցարիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Վիետնամից և Ֆրանսիայից։ Ամենաշատը՝ 11 հայտ, ընդունվել է Հայաստանից։ Մի քանի հայտեր ներկայացված են տարբեր երկրներից մասնակիցների համագործակցությամբ։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 20-ին, հաղթողների անունները կհրապարակվեն սեպտեմբերի 21-ին։ Ներկայացված նախագծերը 2020 թվականի հոկտեմբեր 1-ից առնվազն վեց ամիս կցուցադրվեն առցանց։ Մրցանակի արժանացած նախագծերը կտարածվեն տեղական ու միջազգային մասնագիտական կայքերում, հաղթող նախագծի առաջխաղացմամբ կզբաղվեն մրցույթի կազմակերպիչները։ Լավագույն աշխատանքները կներկայացվեն ՀՀ կառավարություն՝ իրագործման նպատակահարմարությունը քննարկելու համար։

Մրցույթի ժյուրիի կազմում իրենց ոլորտներում ճանաչված ու հեղինակավոր մասնագետներ են. դոկտոր Ջորջ Արբիդ (Լիբանան), Արեգ Ասատրյան (ԱՄՆ), Նարինե Միրզայան (ԱՄՆ-Հայաստան), Սևադա Պետրոսյան (Հայաստան), Իրինա Սուբոտիչ (Սերբիա), Մովսես Հրայր Տէր Գէորգեան (Բելգիա), Թալին Տեր Մինասյան (Ֆրանսիա)։ Ժյուրիի առաջին առցանց նիստը տեղի ունեցավ կիրակի՝ սեպտեմբերի 13-ին։

Ֆիրդուսի թաղամասի կառուցապատում

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին