f

Անկախ

Մերկելը Եվրոպային ինքնուրույնության կոչ է արել


Եվրոպան պետք է համաշխարհային քաղաքականության մեջ  ավելի շատ պատասխանատվություն ստանձնելու պատրաստ լինի, քանի որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կշարունակեն փոխվել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին երեկ Financial Times թերթում տպագրված հարցազրույցում ասել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:

«ԱՄՆ-ի ուշադրությունը Եվրոպային թուլանում է, և այդպես կլինի յուրաքանչյուր նախագահի դեպքում,- ասել է Մերկելը:- Հետևաբար բոլորս Եվրոպայում և հատկապես Գերմանիայում պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնենք»:

Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև ռազմական ոլորտին, որտեղ Եվրոպան պետք է մեծացնի իր ներուժը և ավելացնի պաշտպանության ծախսերը՝ դրա համար հատկացնելով ավելին, քան ՀՆԱ-ի 2 տոկոսը, որ նախատեսված է ՆԱՏՕ-ի անդամների պարտավորություններով դաշինքի առջև: Մերկելի խոսքով՝ պաշտպանության համար ներկայիս եվրոպական ծախսերի մակարդակը «ինքնին բավարար չէ»:

«Եվրոպան նաև պետք է, եթե անհրաժեշտ է, պատրաստ լինի միջամտությանը [կոնֆլիկտների լուծմանը արտասահմանում]: Դրա օրինակը ինձ համար Աֆրիկան է»,- ասել է Մերկելը՝ հիշեցնելով Բունդեսվերի մասնակցությունը միջազգային առաքելություններին Աֆղանստանում, Մալիում, Սենեգալում և Սոմալիում:

Միաժամանակ կանցլերը ընդգծել է, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի համագործակցությունը պետք է շարունակվի և մեծ նշանակություն ունենա «հատկապես համաշխարհային արժեքներին և շահերին առնչվող հիմնարար հարցերի լուծման ոլորտում»: Նրա խոսքով՝ ԳԴՀ-ի և Եվրոպայի հաջողության երաշխիքը միջազգային քաղաքականությունում կլինի Եվրամիության միասնությունը, քանի որ «Գերմանիան շատ փոքր է, որպեսզի ինքնուրույն շոշափելի աշխարհաքաղաքական ազդեցություն ունենա» աշխարհում:

Նա նաև հայտարարել է ուժգնացող տնտեսական մրցակցության խորապատկերում Արևմուտքի երկրների և ՉԺՀ-ի միջև առևտրային կոնֆլիկտների անցանկալիության մասին, քանի որ «մեկուսացումը Չինաստանից լուծում չէ»:  

 

 

 

Աշխարհում Գերմանիա Անգելա Մերկել

Այլ հոդվածներ հեղինակից

Երևանի սննդի շղթայի տնտեսավարողները պահում են բարձր նշաձողը. խախտումներ չեն արձանագրվել
ՀՀ կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում
Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
ԲԸՏՄ խստացված ստուգայցերը շարունակվում են մայրաքաղաքում և մարզերում
ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները այցելել են Երևանի Ավան վարչական շրջան. խախտումներ չեն արձանագրվել
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբի ահազանգը կեղծ էր. ԱԻՆ
ՔՏՀԱՏՄ-ն Ավան վարչական շրջանում հանրային տրանսպորտի դիտարկման ընթացքում հայտնաբերել է խախտումներ
«Մեր բանակը պարզապես մաստեր կլաս է ցույց տալիս». Չինարիում ռմբակծության տակ նարդի են խաղում
2020 թվականի էլիտար յաշմի լեշեր․Իրինա Դանիելյան
ԿԽՄԿ-ն Նարեկ Սարդարյանի հարցով կապի մեջ է կողմերի համապատասխան իշխանությունների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել է Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակավայրերը. ՄԻՊ
ՀՀ ՊՆ. կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա
Ադրբեջանը կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ բնակավայրերի ուղղությամբ. զգուշացնում ենք՝ ադրբեջանական ԶՈՒ-երի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ. ՊՆ
Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը
Հայ-բելառուսական հարաբերություները զարգացման մեծ ներուժ ունեն. Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ
Փաստերը վկայում են Ադրբեջանի կողմից ՀՀ խաղաղ բնակչության կյանքին թիրախավորված ոտնձգելու մասին. հարուցվել է 13 քրգործ
Արցախի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրինագիծը
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կարող է ազդել ամբողջ տարածաշրջի անվտանգության վրա․ ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանն ի ցույց է դնում ապակառուցողական գործելաոճ. ռումինահայ պատգամավորների հայտարարությունը
Հուլիսի 15-16-ը բացահայտվել է հանցագործության 49 դեպք
Ջեյհուն Բայրամովը դարձավ Ադրբեջանի ԱԳ նոր նախարարը
Ազգային անվտանգության ծառայությանը նաեւ կոչ ենք անում օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական ընթացակարգերով պարզել այդ տեղեկության սկզբնաղբյուրը․Իրավական ուղի
Հուլիսի 16-ի ցերեկը, 17-18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ավելին
Ավելին