f

Անկախ

Վստահ չեմ, որ ՊՆ-ի դիրքորոշումը դրական կլինի. Մխիթար Հայրապետյանը՝ զինծառայությունից փողով ազատվելու նախագծի մասին


Արդեն տեւական ժամանակ է, ինչ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը չի գործում եւ գործող օրենսդրության համաձայն,  մեր բոլոր քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկրում եւ քրեական հետախուզման մեջ են հայտնվել, բանակում չծառայելու հետեւանքով, գործող օրենսդրությամբ կա միայն մեկ սցենար՝ ենթարկվել պատասխանատվության եւ հայտնվել բանտում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով, սա էր, որ իրենց ստիպել է գտնել նոր լուծումներ եւ հանդես գալ օրենսդրական  նախաձեռնությամբ:

«Այս 1,5 տարիների ընթացքում եղել են հարյուրավոր դիմումներ, որոնք խնդրում էին, որ պատգամավորները գտնեն լուծում: Մենք դեռ մեկ տարի առաջ հայտարարեցինք, որ նոր լուծում ենք գտնելու, որը լինելու է ինստիտուցիոնալ: Եթե հիշում եք ամեն տարի այդ օրենքը երկարաձգվում էր ԱԺ-ի կողմից: Մենք եկանք նոր լուծումներով: Մեր նպատակն է, որ օգտագործենք այն ռեսուրսը, որ ունենք Սփյուռքում՝ հնարավորություն առաջարկելով նրանց: Առաջինը. Այն քաղաքացիները, որոնք 27 տարին լրացել է, կկարողանան հետ վերադառնալ Հայաստան, վճարել երկու տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձը գումարած հավելավճարները, որը մեր նախնական հաշվարկներով կազմելու է 5-5,5 մլն դրամ: Բայց եթե իրենք ցանկություն կհայտնեն ներգրավվել զինված ուժերում առաջիկա 3 տարիների ընթացքում, նրանք հետ կստանան այդ գումարը»,-ընդգծեց Մխիթարյանը:

Նա կարծիք հայտնեց, որ վստահ չէ, որ ՊՆ-ի դիրքորոշումը դրական կլինի. «Որովհետև այնտեղ, որտեղ կա նույնիսկ գումարային լուծում, ՊՆ-ն, բնական է, որ պետք է ունենա իր հստակ դիրքորոշումը: Մի կողմից հասկանում ենք, որ ՊՆ-ն ունի իր հստակ դիրքորոշումը, որ բոլորը պետք է ծառայեն Զինված ուժերում, մյուս կողմից մենք փաստացի մի քանի հազար քաղաքացիներ ունենք, որոնք այդ խնդրի առջեւ կանգնած են: Մարդիկ 33-35 տարեկան են, երեխաներ ունեն եւ գտնվում են քրեական հետապնդման մեջ»:

Մխիթար Հայրապետյան Ազգային ժողով ՀՀ պաշտպանության նախարարություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին