Կան բազամթիվ քննարկումներ, խնդիրներ, որոնց շուրջ մենք ունենում ենք զրույցներ գործադիրի մեր գործընկերների հետ եւ մեր վեճտ բացառապես գաղափարական է: յս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով նրան, որ «Իմ քայլի» պատգամավոր Արսեն ջոլֆալակյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին՝ կվակակոլեչով հակասությունները ԿԳՄՍ նախարարության հետ:
«Կա առողջ համագործակցություն ԱԺ-ի եւ կառավարության միջեւ: Պարոն Ջուկլֆալակյանը հանդես է եկել հայտարարությամբ, ես իրավունք չեմ վերապահի ասել ավելին, քան ասել է ինքը: Ես հույս ունեմ, որ իր որոշումը կփոխվի: Ջուլֆալակյանի հեռացումը խորհրդարանից կվնասի թե ոլորտին, թե մեր հանձնաժողովին: Նա եղել եւ մնում է ոլորտի լավագույններից մեկը, փայլուն պատգամավոր:
Որեւէ մեկը չի շահելու, եթե պարոն Ջուլֆալակյանը դնի մանդատը: Ես իր հետ հանդիպել եմ, հորդորել եմ, որ վերանայի իր որոշումը»: