f

Անկախ

Ազգային ժողովում մարդիկ են, ովքեր խոսում են ամեն ինչից, բացի նրանից, ինչից հասկանում են։ Գուցե պատճառն էլ այն է, որ որեւէ բանից չեն հասկանում։


Ազգային ժողովում մարդիկ են, ովքեր խոսում են ամեն ինչից, բացի նրանից, ինչից հասկանում են։ Գուցե պատճառն էլ այն է, որ որեւէ բանից չեն հասկանում։

Այսօրվա ֆարսի մասով.

Մտքովս չի անցնի ՍԴ դատավորի թեկնածուներին պաշտպանել, քանզի իրենք են ընտրել իրենց ուղին, իրենք են որոշել գնալ ու «պարոն» եւ «տիկին»-ով դիմել անլուրջ, ոչ մի բանից չհասկացող մարդկանց ու պատասխանել նրանց հարցերին, մոռանալ սեփական անցյալը, նվաստանալ սեփական ուղեղը երբեւէ գիտելիքով չպղծած մարդկանց առաջ ու, օրինակ, չասել աղջիկներ եւ տղաներ 2մլն դրամի նվիրատվության թեմայից առաջ գուցե պատմեք ամսական մի քանի միլիոն պարգեւավճարների մասին կամ, ասենք, պատմեք, որ արտոնյալներ կան, ովքեր ամսական 5-6 մլն դրամ աշխատավարձ են ստացել «կովիդի դեմ պայքար» կոչված ֆարսի անվան տակ (ահա ճիշտ կարդացիք ու հլը փորձեք հերքել) եւ այլն եւ այլն։

Կամ պատմել կոռուպցիայի հաստատված ու օդում կախված լուրերի մասին։ Հա, ճիշտ հասկացաք՝ «ղալաթ» եմ անում՝ ՀՀ-ում՝ «Նոր Հայաստանում» կոռուպցիա կա։ Շատ կա։ Կամ բավական կա։ Բարձր մակարդակով կա։ Չափի մասին բանավիճենք, բայց միայն վերջացած ապուշը կասի, որ կոռուպցիա չկա։ Ի դեպ՝ ձեր կողմից ձեր թիմակիցների միջից կալանավորվածները ընդամենը պայմանավորվածություն խախտածներն են։

«Պետությունը զավթել» բառը շատ սիրող, դրանից գեոպոլիտիկ հոգեցնցման մեջ ընկնող գործակալական ցանցն էլ չի նկատում՝ ինչպես է ինքը զավթել այս պետությունը ու ընդդիմության պայքարը դարձրել «զավթիչների» դեմ պայքար՝ սրբազան ու անզիջում։

Մի առաջարկ ունեմ՝ միանգամայն լուրջ։ ՍԴ ուղարկեք ոչ իրավաբանների։

Այս մարդիկ էնպես են պղծել պրոֆեսիոնալ տերմինը, մասնագիտություն բառը, ԱԺ ամբիոնն էլ կախարդական փայտիկի տեղ դրել՝ մտածելով՝ այն ծածկում է իրենց մտքի տկարությունը, որ ՍԴ պիտի գնան հենց ոչ պրոֆեսիոնալները, ոչ իրավաբաններ։

Օրինակ, Վ.Հովակիմյանը հրաշալի թեկնածու է։

Ու որ ամեն ինչ լինի նորհայաստանյան կանոններին համահունչ՝ նրան պիտի առաջադրի աշխարհի «ամենաինքնասեր», «ամենապատվախնդիր» Արմեն Սարգսյանը ու քվեարկեն «ամենասկզբունքային» երեսփոխանները։ Ու ասեն, որ Վահեից հետո ինքը հաջորդ լույս սփռողն է ՍԴ խունացած պատերի վրա։ Կտավն ամբողջական կլինի, եթե Վ. Հովակիմյանի բարձր իրավական գիտելիքները գովան մասնագիտությամբ իրավաբաններ Վ.Վարդանյանը, Ռ. Բադասյանը եւ այլք, ՀԺ-ում աշխատելու տարիների նրա բարեվարքության մասին զեկույց գրի իշխանավորների մոտ կոռուպցիայի հետ որեւէ խնդիր չտեսնող ամենաանկախ ԿԿՀ։

Կեցցե «ապստամբությունը», իսկ թե ում՝ ինձնից լավ գիտեք։

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում Սահմանադրական դատարան Ազգային ժողով Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)
Վաղը ժամը 14.00-ին Շառլ Անձնավուրի հրապարակում մտավորականների կոչով հավաք տեղի կունենա
ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր փաստեր. ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչ
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Ինձ ու իմ մի շարք ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց՝ հող հանձնող վիժվածքի ճանապարհին կանգնելու համար. Նարեկ Մալյան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին
Պարոն վարչապետ, էդ նույնը քո ընտանիքի հետ է լինելու․ զինծառայողի ծնող
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին
Սամվել Բաբայանը «ֆեյսբուքում» վերահրապարակել է իր՝ 2018 թվականի նամակը Նիկոլ Փաշինյանին
Դեկտեմբերի 1-ից Բագրատաշեն-Սադախլո եւ Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
Հայկական PR ասոցիացիայի կոչը հաղորդակցության մասնագետներին
Ինձ հավաստիացրեցին, որ հիմա այնպիսի դիրքերում ենք, որ ամբողջ ծավալով հանքը կշահագործվի․ պատգամավոր
ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է երկաթգծով Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխելու հարցը
Իրավապաշտպան. Ներկայիս ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ երեք ռեժիմներն իրար գումարած
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է  1 միլիոնը
ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանում սահմանափակել կենտրոնական իշխանությունը․ Լուկաշենկո
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 110 հազար նոր դեպք է հայտնաբերվել
Սա պայմանավորված, ի սկզբանե վաճառված պատերազմ էր, բոլոր հանգամանքները հենց դա են ապացուցում
Այսուհետ հավաքի որևէ մասնակցի բերման ենթարկելով` ոստիկանը կկատարի հանցագործություն. Արսեն Բաբայան
Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու. Yerkir.am
Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան. Aysor.am
Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը. Քրեակատարողական ծառայություն
Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են. ծնողները դուրս եկան վարչապետի հետ հանդիպումից
Ավելին
Ավելին