f

Անկախ

Պետությունը խախտում է երեխաների կրթության իրավունքը՝ նրանց պարտադրաբար դուրս թողնելով կրթությունից


Վաղվանից մեկնարկում է ուսումնական տարին նաև նախակրթարաններ հաճախող փոքրիկների համար։ Եվ եթե ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով մինչև համավարակը Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը նախակրթարան չէր հաճախում, ապա այս տարի մանկապարտեզներն ավելի մեծ թվով երեխաների համար են անհասանելի լինելու։ Պայմանավորված համավարակով և երկրում հայտարարված կարանտինով՝ մանկապարտեզ հաճախել կարող են միայն աշխատող ծնողների երեխաները և առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։ Հերթագրված երեխաների ընդունելություն այս տարի տեղի չի ունենալու։

Յուրաքանչյուր խմբում երեխաների առավելագույն թիվը կազմելու է 12-ը, մինչդեռ գիտենք, որ Հայաստանում պետական մանկապարտեզները սովորաբար գերբեռնված են, և յուրաքանչյուր խմբում սովորաբար 30 երեխա է լինում։ Ստացվում է, որ մոտավոր հաշվարկով՝ պետական մանկապարտեզ հաճախող երեխաների մոտ 1/3-ը պարտադրաբար դուրս է մնալու կրթությունից։

Իշխանությունների այս որոշումը շատ ծնողների խնդրի առաջ է կանգնեցրել՝ հարուցելով նրանց դժգոհությունը։

Անգելինան պատմում է, որ մանկապարտեզում հերթագրված են վաղուց, հենց այս սեպտեմբերին դուստրը պետք է մանկապարտեզ գնար, ինքն էլ անցներ աշխատանքի։ Սակայն համավարակը խառնել է Անգելինայի ծրագրերը։ «Երեխայիս պահող չունեմ, մասնավոր մանկապարտեզները շատ թանկ են, ստացվում է, որ ստիպված հրաժարվելու եմ աշխատանքից, չնայած լրացուցիչ եկամուտն հիմա մեր ընտանիքին շատ պետք է»,- ասում է նա։

Երկու երեխաների մայրիկ Մարիամն էլ պատմում է, որ ճիշտ է, ինքը չի աշխատում և երեխաներին պահելու խնդիր չունի, բայց մտահոգված է իր երեխաների՝ կրթությունից դուրս մնալու հանգամանքով։ «Էլի տանը կարող եմ զբաղվել հետները, բանաստեղծություններ սովորեցնել։ Բայց ինչ էլ անեմ, մանկապարտեզին փոխարինել չեմ կարող։ Երեխաներին մանկապարտեզ ենք ուղարկում, որ սոցիալականացվեն, սովորեն շփվել իրենց հասակակիցների հետ, որոշակի կարգուկանոնի վարժվեն՝ նախապատրաստվելով դպրոցին։ Հիմա իմ երեխաներն այդ ամենից զրկված են»,- ասում է նա։

Մարիամը նշում է, որ մտածում է մանկապարտեզի վարձին համարժեք կամ գուցե մի քիչ էլ ավել գումարով որևէ զարգացման խմբակ գտնել, որտեղ երեխաներին գոնե շաբաթական 1-2 անգամ կտանի։ «Մեր բնակավայրում նման խմբակներ չկան։ Ստիպված երեխաներիս Երևան եմ հասցնելու, լավ է, որ գոնե մոտ է»,- ասում է Մարիամը։

Սոցիալական ցանցերում ծնողները հաճախ են հարց բարձրացնում՝ թե ինչու է, որ պետական մանկապարտեզներում նման խիստ սահմանափակումներ են կիրառվում, իսկ մասնավորներում՝ ոչ։ «Մասնավոր մանկապարտեզ հաճախող երեխաների համար կորոնավիրուս չկա՞»,- հարցնում են ծնողները։ Եվ այս օրերին սոցիալական ցանցերի ծնողական խմբերում ամենաշատ քննարկվող թեմաներից են մասնավոր մանկապարտեզները․ շատերը փորձում են հասկանալ, թե կարո՞ղ են արդյոք գտնել իրենց գրպանին հասու մասնավոր մանկապարտեզ։ Իսկ մասնավոր մանկապարտեզը Հայաստանում բավականին թանկ հաճույք է՝ ամենամատչելի մասնավոր մանկապարտեզի ամսական վճարը համարժեք է մեր երկրում պաշտոնապես գործող նվազագույն աշխատավարձին։

Ուշագրավ է, որ հիմքում ունենալով վաղ մանկական կրթության վերաբերյալ առաջին գլոբալ զեկույցը՝ նախորդ տարի ՅՈՒՆԻՍԵՖԸ կառավարությանը կոչ էր արել  պարտադիր դարձնել առնվազն մեկ տարվա նախադպրոցական կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար և դա ապահովելու համար երկրի կրթական բյուջի առնվազն 10 տոկոսը հատկացնել նախակրթարանների զարգացմանը։

Իսկ նման խորհրդի հիմք էին ծառայել հետազոտությունների արդյունքները, որոնք փաստում են․ նախադպրոցական կրթություն ստացող երեխաները  երկու անգամ ավելի հավանական է, որ հաջողեն մաթեմատիկայում և այլ առարկաներում։ Նախադպրոցական կրթություն չստացած երեխաներն ավելի հավանական է, որ դպրոցում ցուցաբերեն  ցածր առաջադիմություն և հայտնվեն դպրոցից դուրս մնալու ռիսկի տակ կամ մնան իրենց հաջողակ հասակակիցների ստվերում։

Եվ այս պարագայում հարց է առաջանում՝ դիմակ չկրելու տնտեսական հետևանքները հաշվարկած ու բարձրաձայնող պատգամավորներն արդյո՞ք հաշվարկել են, թե ներկայում և ապագայում երկիրն ինչ տնտեսական վնասներ է կրում և կրելու նախակրթարանների սահմանափակ գործելու հետևանքով։ Թե՞ այս հաշվարկը պոպուլիզմ չի ենթադրում, ուստի և իշխանական պատգամավորներին հետաքրքիր չէ։

Թե ինչ շահերից ելնելով են իշխանությունները նախադպրոցական տարիքի երեխաներին դուրս թողնում կրթությունից, մեծ հարց է։ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, առնվազն, նման դրույթ չկա, ավելին, ճիշտ  հակառակն է ամրագրված․   «Բարձրացնելու ենք նախադպրոցական կրթության որակը, հասանելիությունը և  մատչելիությունը` ապահովելով 3 տարեկանից բարձր երեխաների 70%-ի ներգրավումը նախադպրոցական կրթական հաստատություններում»։

 

 

 

Մանկապարտեզ նախակրթարան նախադպրոցական կրթություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մի խեղճ ու կրակ զինվորականի ուղարկեք, որ ռազմական քարտեզներով ինչ-որ բաներ փորձի բացատրել, ուղղակի բացեք Կադաստրի կոմիտեի մի կես տարի առաջ հաստատված կանոնադրությունը
Ինքս ամեն ինչ անելու եմ մեր երկիրն այս արհավիրքից ազատելու համար։ Սա այլևս ազգային–ազատագրական պայքար է։ Ներքին թուրքի դեմ
Փաշինյան, պրիվետ ենք պերեդատ անում, աչքդ լույս լինի. վարդենիսցիները վրդովված են
Վերադարձրու զարդերս ու վճարիր պատվիրածդ հագուստի գումարը. Աննա Հակոբյանի նախկին վարսավիրը` Աննային. Hraparak.am
«Ինչո՞ւ եղավ այդպես». «Պուտինի» բացատրական նամակը Զորի Բալայանին
Մենք վարչապետի հետ հանդիպել ենք, բայց այդ հանդիպումից ոչ մի բան չհասկացանք, քանի որ մեր հարցերին կոնկրետ պատասխաններ չտրվեց. անհետ կորած զինծառայողի ծնող
Զինծառայողների հարազատները փորձեցին փակել վարչապետի ավտոշարասյան ճանապարհը
Չկա՛ Արցախը, չկա՛ անվտանգության գոտին, չկա՛ տնտեսական ողնաշարը, չկա՛ն պետականաստեղծ համակարգերի, ինստիտուտների մեծ մասը ու չկան հազարավոր լուսավոր տղերքը,
Հենց հիմա Կառավարության շենքի առջև
Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի՝ Սոթքի հանքավայրի գործունեությունը. Սուրեն Պարսյան
«Այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի»․ հայ մտավորականները բողոքի ակցիա են կազմակերպում
Փաշինյանը գոլորշի է բաց թողնում, փորձում է իլյուզիաներ ստեղծել, որ երկրում ինչ-որ բան է փոխվելու․ Վիգեն Հակոբյան
Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոտքի հանք լկտի սուտ են
ՀՀ նախագահի հրամանագրով Վահան Քերոբյանը նշանակվել է ՀՀ լ էկոնոմիկայի նախարար
Սահմանազատման աշխատանանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ
Համայնքապետը հաստատեց՝ ադրբեջանցիները երկու ժամից ավելի Սոթքի հանքի տարածքում են
Արցախցիների ճակատագիրը Հայաստանի կառավարությունը հանձնել է ռուսներին ու թուրքերին. Էդիկ Բաղդասարյան
ՀՀ-ում իշխանություն չկա. թուրքը հասել է Վարդենիսի շրջան՝ Սոթք. Իշխան Սաղաթելյանը
Քարվաճառում երեկ տեղադրված դարպասները այսօր արդեն կոտրվել են․ Թագուհի Թովմասյան
Լարված իրավիճակ ԱԺ-ում. ԲՀԿ-ական ու իմքայլական պատգամավորների միջև միջադեպ տեղի ունեցավ
Վատ նորությունները հայտնի են դարձել նոյեմբերի լույս 10-ի գիշերը․ Նիկոլ Փաշինյանը՝ մարզպետների հետ հանդիպմանը
ՍԴ-ն ստուգում է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմումի փաստաթղթերի համապատասխանությունը
ԱԱԾ-ն խուզարկում է Աշոտ Անդրեասյանի բնակարանը
Քարվաճառի դարպասները ադրբեջանցիները դեն են նետել և առաջ շարժվել․ Շաքե Իսայան
Ադրբեջանցի զինվորականներ չեն ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր. ՊՆ-ն հերքում է
Ավելին
Ավելին