f

Անկախ

Չգիտեի, որ ես պետք է նախաձեռնեի պատգամավորների հետ հանդիպումը. ՍԴ դատավոր թեկնածու


Չգիտեի, որ ես պետք է նախաձեռնեի պատգամավորների հետ հանդիպումը: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՍԴ դատավոր թեկնածու Արթուր Վաղարշյանը:

Նրա խոսքով՝ նա նույնիսկ չի մտածել այդ մասին: «Եթե ես իմանայի, ապա ամեն ինչ ինքս կկազմակերպեի: Շատ հարցեր պետք է քննարկվեին այդ հանդիպումների ընթացքում»,-ասաց նա:  

Արթուր Վաղարշյանը անդրադառնալով Արման Բաբաջանյանի ելույթին իր անձի վերաբերյալ ասաց, որ զարմացած է նրա ելույթից, որովհետեւ թե նախորդ անգամ, թե այս անգամ միշտ մտածել է, որ մեկը կլինի, որ իրեն կգնահատի:

«Ֆիզիոլոգիական կառուցվածքս սիրուն չի, ես արժանի չեմ ՍԴ գնալու: Հիմա դուք ի՞նչ, հասարակական ֆոն եք ստեղծո՞ւմ: Այդ ելույթն ի՞նչ կապ ուներ իմ անձի հետ: Երբ ես հեղափոխական էի, պարոն Բաբաջանյան... ես 199 թվականին, ընդ որում ձեր ավագները, որ հիմա դրսից ձեզ խորհուրդներ են տալիս, ընդ որում իրենց աջակցությամբ, խորհրդով ընդդիմադիր թեկնածում եմ եղել: Ես այդ ժամանակ մեծամասնականով 3300 ձայն եմ հավաքել: Հիմա դուք այդ խոսքերն ասում եք տպավորություն ստեղծելու համար, որ ես հակահեղափոխական եմ, դուք էլ հեղափոխական եք, : Մի ընտրեք ինձ, ձեր գործն է:

Ուղղակի ես ասացի իմ սկզբունքային դիրքորոշումը, ես երախ չեմ, հասունմարդ եմ: Այս ստեղծված իրավիճակում ՍԴ ապագա կառուցվածքում հենց իմ նման անձը պետք է լինի, որ կարող է հավասարակշռել երկու թեւերը: Եթե ես չունենայի այդ համոզմունքը, այդ գիտելիքն ու հմտությունը, որ կարող եմ դա անել, ես այստեղ չէի լինի:

Հիմա մեկը մարզում նստած նայում է ու մտածում՝ էս հակահեղափոխականին բերել էին, ուզում էին ընտրել, Արման Բաբաջանյանն էլ կանխեց, հա՞»,-ասաց նա, որին հետեւեց դահլիճի ծիծաղը:

«Մարդն անկախ է իր կենսագրությամբ: Ճիշտը իմ թեկնածությունն է, այլ ոչ թե ինձնից հետո եկողը: Կառաջադրեն, կտեսնեք, ճանաչում եմ, գիտեմ մի քանիսի անունները կուլիսներից»,-ասաց նա:

Արթուր Վաղարշյան Սահմանադրական դատարան Ազգային ժողով

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին