f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ սեպտեմբերի 6-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 44 783-ի, ապաքինվածներինը՝ 40 089-ի, մահվան դեպքերինը՝ 897-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ սեպտեմբերի 13-ին, վարակվածների թիվը հասավ 45 862-ի, որոնցից 41659-ն առողջացել են, մահացել է  916 մարդ, ընդհանուր կատարվել է  238 312 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, հայտնաբերվել էր  62 նոր դեպք,  սեպտեմբերի 8-ին՝ 108, սեպտեմբերի 9-ին՝ 199, սեպտեմբերի 10-ին՝ 174,  սեպտեմբերի 11-ին՝ 179, սեպտեմբերի 12-ին՝ 172, սեպտեմբերի 13-ին՝ 187: 

Այսպիսով, մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է1079-ով ՝ 49-ով ավելի, քան նախորդ շաբաթ: Վերջին շաբաթներին կորոնավիրուսով նոր հիվանդների թվի շարունակական նվազումն այս շաբաթ նախորդի պես խախտված է: Թեև ոչ շեշտակի, կորագիծը շարունակում է նորից բարձրանալ: Բացի այդ, վարակվածների ընդհանուր թիվը հատեց 45 հազարի սահմանագիծը:

Եթե հաշվի ենք առնում կորոնավիրուսով վարակվածների այն 282 մահվան դեպքերը, որոնց մահվան պատճառը համարվում է այլ հիվանդությունը, ապա փաստացի համավարակի ողջ ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 1198 մարդ:

Հայաստանում սեպտեմբերի 11-ից արտակարգ դրության փոխարեն սահմանվեց կարանտին մինչև հունվարի 11-ը՝ միանգամից 4 ամիս: Ըստ փոփոխված սահմանափակումների՝ տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ հարսանյաց հանդեսներն ու հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողությունները կարող են տեղի ունենալ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ, նույնքան մարդու մասնակցությամբ կարող են տեղի ունենալ մշակութային, կրթական, մարզական, համերգային միջոցառումները, փակ տարածքներում պետք է պահպանվեն սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:

Նախորդ և անցած շաբաթվա ընթացքում, ցավոք, զանգավածային մահացություն արձանագրվեց ոչ միայն կորոնավիրուսից, այլև ալկոհոլային թունավորումից՝ մեթանոլ պարունակող սպիրտից պատրաստված օղուց: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվեց ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Կան կուրացածներ: Ապշեցուցիչն այն է, որ առայսօր չի պարզվել տվյալ սպիրտի ծագումը՝ որտեղից է այն հայտնվել Հայաստանում, ինչպես և ում ձեռքով: Բայց շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ դրանից ոչ միայն սպիրտ են պատրաստել, այլև ալկոգել՝ ձեռքերի ախտահանիչ նյութ, որը հայտնվել է դեղատներում ու վաճառակետերում, իսկ դա նշանակում է, որ մարդիկ կարող են վնասներ կրել ոչ միայն խմիչք օգտագործելու, այլ կորոնավիրուսից պաշտպանվելու համար ալկոգել օգտագործելու պարագայում:

Хочу в Россию, Հայաստանում չեն ապրում, այլ գոյատևում են

Սեպտեմբերի 6-ին՝ նախորդ կիրակի՝ վարչապետի արձակուրդի վերջին օրը, նա կրկին ուղիղ եթերով հաղորդակցվեց իր «սիրելի և հպարտ ժողովրդի» հետ՝ ցույց տալով, թե  ինչպես են իր ընտանիքի անդամները ձիավարությամբ զբաղվում, ասելով. «Այսօր մենք ընտանիքով ուզում ենք ժամանակն այսպես անցկացնել և ձեզ էլ խորհուրդ կտանք»: Ի պատասխան քաղաքացիները, որ միանգամայն ուրիշ հոգսեր ունեին, հաջորդ օրն իսկ դարձյալ փողոց դուրս եկան իրենց պահանջներով:

Մասնավորապես Երևանի փողոցներում ավտոերթ իրականացրին Ռուսաստան մեկնել ցանկացողները:  Նրանք ավտոմեքենաներին պաստառներ էին փակցրել «Хочу в Россию»,  «Պահանջում ենք վարչապետի աջակցությունը» գրություններով: Ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում հերթական հավաքով: Ցուցարարներից մեկը, որ երկար ժամանակ չի կարողանում մեկնել ընտանիքի մոտ, հայտարարեց, որ Հայաստանում չեն ապրում, այլ գոյատևում են:

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները ցույցի էին դուրս գալիս գրեթե ամեն օր: Իսկ հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, նրանց հետ հանդիպման եկած Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, ակնարկելով պաշտոնավարման սկզբում վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, խորհուրդ տվեց նրանց  բացել կառավարության դուռը և ներս մտնել՝ ասելով. «Բոլորիդ կառավարությունն է»:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ, Ֆեյսբուքում դիմելով Ռուսաստան մեկնել ցանկացողներին, նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում բարձրացրել է կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը: Ըստ նրա՝ ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Այսուհանդերձ  ցույցը շարունակվեց նաև հաջորդ օրը: Սակայն նրանք մենակ չէին:

Եվ չորեքշաբթի, և՛ ուրբաթ բողոքի ցույցի էին դուրս եկել նաև մանրածախ առևտրականները՝ պահանջելով չեղարկել մաքսը 3,5 անգամ բարձրացնելու որոշումը։ Նրանց խոսքով՝ առևտրի կտրուկ կրճատման ֆոնին մաքսազերծման արժեքը բազմապատկվել է, և իրենց բիզնեսը հայտնվել է կործանման եզրին։  Մանր գործարարները խնդրում են գոնե ևս մեկ տարի իրենց թույլ տալ աշխատել հին սակագներով:

Ցուցարարների մի ուրիշ խումբ բողոքում էր վարկերի տոկոսադրույքների դեմ: Շարունակվում էին բողոքի ցույցերը նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Գրող Մինաս Մարտիրոսյանն էլ հացադուլ հայտարարեց՝ շեշտելով, որ այն կդադարեցնի միայն «ազգադավ Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում»։

Ուրբաթ կառավարության շենքի մոտ էին նաև Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները, որոնք պահանջում էին նախկին գյուղապետին չվերադարձնել նույն պաշտոնին։

Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչներն էլ հավաքվել էին գլխավոր դատախազության դիմաց և պահանջում էին կալանքից ազատել իրենց համագյուղացի Ալեն Պետրոսյանին:

Նախկիններն ու ներկաները

Ներկայումս, գործող ղեկավարներին զուգահեռ, ակտիվ քաղաքական կյանքով են ապրում նաև նախկին ղեկավարները: Նրանք հանդիպումներ են ունենում և ասուլիսներ են կազմակերպում: Սակայն ի տարբերություն երկրորդ և երրորդ նախագահների, ասպարեզում հազվադեպ է երևում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ուստի ուշագրավ էր նրա հանդիպումը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որի ժամանակ, ըստ որոշ աղբյուրների, նա պնդել է, որ որևէ առնչություն չունի գործող իշխանությունների հետ և որպես փորձառու պետական այր չէր կարող հարաբերություն ունենալ մի իշխանության հետ, որը տապալել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Նաև ասել է, թե ինքը թոշակառու մարդ է ու քաղաքական հետաքրքրություններ չունի։

Անցնող շաբաթվա ընթացքում, անկասկած, գլխավոր իրադարձությունը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարումն էր պատգամավորական մանդատից: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հղած գրության մեջ նա նշել է, որ պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունն է նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումների վերաբերյալ:  Իշխող քաղաքական ուժը դեռևս չի մեկնաբանել այդ իրադարձությունը, սակայն գործի է անցել այդ քաղաքական ուժի ֆեյքային բանակը, որը կշտամբանքներ ու հայհոյանքներ է տեղում նրա հասցեին:

Անցնող շաբաթվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ տնտեսական «հաջողություններ» ներկայացնող վիճակագրական տվյալներով, որոնք որևէ աղերս չունեին իրական փաստերի հետ:  Տնտեսագետներն ու տնտեսական լրագրողները ստիպված եղան հերթական անգամ վեր հանել նրա ստերը, սակայն ոչ նախկին եռանդով ու զայրույթով: Դա ցույց է տալիս, որ Փաշինյանի ստերն արդեն սովորական են դարձել և ընկալվում են որպես առօրեական երևույթ:

 

Հասարակություն Հայաստան անցնող շաբաթ

Այլ հոդվածներ հեղինակից

Թրամփը  կընդունի  ԱՄՆ-ում ազատ և արդար ընտրությունների արդյունքները․ Սպիտակ տուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կորոնավիրուսը դուրս է եկել վերահսկողությունից
Մոսկվայում կորոնավիրուսի շուրջ իրավիճակը բարդանում է․ Սոբյանին
Դպրոցներում կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել է թեստավորված անձնակազմի 1. 5 %-ի մոտ. ԱՆ
Խոշոր հրդեհ Պտղունք գյուղում. այրվում է երկհարկանի շենք. դեպքի վայրում է նախարարը
Հայտնի է, թե ով կփոխարինի Արմեն Փամբուխչյանին խորհրդարանում
Երբ մնացել է 1 թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը. Հրայր Թովմասյան
ՍԴ նախագահի միակ թեկնածուն Խունդկարյանն է. Աշոտ Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել
Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից
Վարչապետի որոշմամբ՝ Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
Պաշտոնեական կեղծիք և վատնման եղանակով հափշտակություն հանցավոր արարքները կատարած դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից 
ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները. խախտումների դեպքում կկիրառվի տուգանք
Հայկական և ռուսական ուժերը համահունչ են գործել. «Կովկաս-2020» զորավարժություն
Խախտում է հայտնաբերվել միայն մեկ հանրային սննդի օբյեկտում. ՍԱՏՄ-ն վերսկսել է ստուգայցերը
Ես ուրախ եմ, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությունը տեղ է հասել. Դավիթ Ափոյանը՝ ուսման վարձերի մասին
Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք
Ապամոնտաժել էր երկաթգծի փայտե հենակները. ոստիկանության բացահայտումը
Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո նախագահական նստավայրում կգործի իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն
Մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին. Թունյանը՝ վարկային արձակուրդների մասին
Պատգամավորի կարծիքով՝ փոքր ու միջին բիզնեսի համար պետք է վարկերի վերակառուցումներ արվեն
Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն դանակահարելու համար
Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար
Հրդեհ Աբովյան քաղաքում․ տեղում իրականացվում է հերթապահություն
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում է հերթապահություն
Ավելին
Ավելին