РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է պետության նախկին ղեկավար Բարաք Օբամայի՝ Նոբելյան մրցանակ ստանալու մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա կարծիքով, քաղաքական գործիչը մրցանակին արժանի չի եղել և «ոչնչի համար» է այն ստացել:
Սպիտակ տան ղեկավարը հիշել է, որ Օբաման Նոբելյան մրցանակ ստացել է նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:
Թրամփը հիշեցրել է, որ վերջերս ինքը երկու անգամ առաջադրվել էր այս մրցանակին՝ սերբ-կոսովական հակամարտության կարգավորման համար ջանքեր գործադրելու, ինչպես նաև արաբա-իսրայելական հիմնախնդիրը լուծելու համար: Նա նաև մեղադրել է «կեղծ լրատվամիջոցներին» այդ մասին չտեղեկացնելու մեջ: