Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստի առաջին հատվածը, որը վերաբերում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդության քննությանը, անցավ դռնփակ ռեժիմով: