f

Անկախ

COVID 19-ի երկրորդ ալիք․ սպասվո՞ւմ են արդյոք նոր լոքդաուններ


Հազիվ Հայաստանում սկսել են նվազել կորոնավիրուսով վարակվածության օրական ցուցանիշները, երկշաբաթյա ուշացումով սկսել ենք նոր ուսումնական տարին, իսկ աշխարհը պատրաստվում է նոր կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքին։ Մի շարք երկրներում վերջին օրերին հիվանդացության արձանագրվող թվերի կտրուկ աճ է արձանագրվել։ Նման երկրների թվում է նաև մեր հարևան Վրաստանը, որն այս ողջ ընթացքում կարողացել էր վիրուսի տարածումը վերահսկողության տակ պահել։

Բայց, ի տարբերություն տարեսկզբի, երբ համավարակը նոր էր, այս անգամ ավելի ու ավելի քիչ երկրներ են խոսում խիստ լոքդաունի մասին՝ նախընտրելով մեղմ սահմանափակումները և հակահամաճարակային կանոնների պահպանումը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս, որը սկզբում խիստ սահմանափակումների կողմնակից էր, օրինակելի է համարել Շվեդիայի մոդելը, որտեղ խիստ սահմանափակումներ չկիրառեցին և շարունակեցին կյանքի բնականոն ռիթմը՝ շեշտը դնելով քաղաքացիների բարձր ինքնագիտակցության վրա։

Եվրոպան կհետևեի Շվեդիայի օրինակին

ԵՄ տնտեսությունը գարնանային խիստ սահմանափակումներից մեծ վնասներ է կրել։ Եվ գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում տնտեսությունն «արհեստական կոմայի մեջ պահելը»։ Քաղաքացիների շրջանում էլ գնալով  լայն թափ են հավաքում դժգոհությունները համավարակով պայմանավորված սահմանափակումներից։ Եվ այս ամենը փորձագետներին հիմք է տալիս եզրակացնելու, որ ԵՄ երկրները և ոչ միայն  հնարավոր ամեն բան կանեն՝ ձմեռն առանց հերթական լոքդաունի անցկացնելու համար։

Նոր լոքդաունի դեմ են արտահայտվել, օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ կանգնեցնել կյանքը երկրում, քանի որ լոքդաունը բազմաթիվ բացասական հետևանքներ ունի։ Բացի այդ, հնարավոր չէ այնպես անել, որ հասարակությունում ռիսկերը զրոյի հասցվեն»,- հայտարարել է Մակրոնը։

«Որպես քաղաքական գործիչներ մենք ամեն գնով ձգտում ենք խուսափել սահմանների վերստին փակումից։ Բայց դրա համար մենք պետք է միասնական գործենք»,- հայտարարել է Մերկելը։

Նշենք, որ ԵՄ 27 երկրները համավարակի պատճառով սահմաննները փակել էին ոչ միայն աշխարհի, այլ նաև միմյանց  համար, ինչն աննախադեպ երևույթ էր վերջին տասնամյակների համար։ Արդյունքում ԵՄ տնտեսությունն այս տարի 8 տոկոսից ավելի անկում կունենա, ըստ կանխատեսումների և կգրանցի 1 տրիլիոն եվրոյի պակասորդ։

Մինչ Եվրոպան մտածում է լոքդաունից խուսափելու ուղիների մասին, Իսրայելում, օրինակ, կրկին երեքշաբաթյա խիստ կարանտին է սահմանվել։ Սեպտեմբերի 19-ից երկիրը փակ կլինի երեք շաբաթով։ Չի բացառվում, որ կարանտինի ժամկետը կարող է երկարաձգվել։ Պատճառը նոր կորոնավիրուսի երկրորդ ալիքն է․ եթե գարնանն այստեղ օրական հազար և ավել դեպք էր արձանագրվում, ապա ներկայում հիվանդացության օրական ցուցանիշը գերազանցում է երկու հազարը։

Իսկ ահա մեր հարևան Վրաստանը, որտեղ վերջին օրերին հիվանդացության առումով հակառեկորդներ են սահմանվում, մտադիր չէ ոչ արտակարգ դրություն հայտարարել, ոչ էլ ամբողջական կարանտին․ այստեղ համոզված են, որ վիրուսի տարածումը վերահսկողության ներքո է։

Կլինի արդյոք համավարակի երկրորդ ալիք

Հարցի պատասխանն ամենայն հավանականությամբ դրական է։ Մասնագետների պնդմամբ՝ երկրորդ ալիքի մասին խոսել կարելի է այն ժամանակ, երբ արձանագրվի հիվանդացության նոր դեպքերի կայուն աճ։ Մի շարք երկրներ պաշտոնապես արդեն իսկ հայտարարել են համավարակի  երկրորդ ալիքի վտանգի մասին։

 Սակայն որո՞նք են հիվանդացության թվի աճի պատճառները և ինչո՞ւ չի գործում կոլեկտիվ իմունիտետը, որը պետք է ձևավորված լիներ այս ընթացքում։

Հիվանդացության բարձրակետը փաստորեն իրականում բարձրակետ չէր

Թվում էր, թե գարնան և ամռան ամիսներին տարբեր երկրներում արձանագրվող աննախադեպ բարձր ցուցանիշները նոր կորոնավիրուսի հիվանդացության բարձրակետն էին։ Սակայն համավարակի սկզբնական շրջանում թեստերը դժվար հասանելի էին և քաղաքացիները թեստավորման հնարավորություն ունենում էին միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Սա նշանակում է, որ հայտնի էր դառնում միայն հիվանդացության այն դեպքերի մասին, որոնք ախտանիշային դրսևորում էին ունենում և բժշկական օգնություն ենթադրում։ Հայաստանում էլ պաշտոնյաները խոսել են այս մասին՝ հայտարարելով, որ հիվանդացության իրական պատկերը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական ցուցանիշները։ Ստացվում է, որ նույն պատկերն է նաև աշխարհի մեծ մասում։

Եվ ներկայում, երբ թեստերն ավելի հասանելի են, ավելի ու ավելի շատ լաբորատորիաներ են թեստավորում իրականացնում, աշխարհի մի շարք երկրներում հասանելի են նաև շարժական լաբորատորիաները, թեստավորումն ավելի զանգվածային բնույթ է կրում։ Եվ նաև սա է պատճառը, որ օրեցօր հիվանդացության թվի աճ է արձանագրվում։ Սակայն, վստահաբար, նույն ծավալներով թեստավորման դեպքում գարնան և ամռան ամիսներին շատ ավելի մեծ թվեր կարձանագրվեին։

Ուշագրավ է, որ հիվանդների թվում գնալով աճում է երիտասարդների տոկոսը։ Այս երևույթը ևս իր բացատրությունն ունի․ նախ, երիտասարդները սոցիալականապես ավելի ակտիվ են, օգտվում են հասարակական տրանսպորտից, աշխատանքի են գնում, նաև ժամանցի վայրեր են այցելում, շփվում շատ մարդկանց հետ։ Իսկ այս ամենը մեծացնում է վարակվելու հավանականությունը։ Կորոնավիրուսի հիվանդացության երիտասարդացման մյուս պատճառն էլ զանգվածային թեստավորումներն են․ նախկինում թեստավորում էին միայն ախտանշաններ ունեցողներին, իսկ երիտասարդների մոտ հիվանդությունը մեծամասամբ թեթև ընթացք է ունենում։

Հաշվի առնելով այս ամենը և փաստը, որ առողջապահական համակարգն արդեն բավականին մեծ փորձ է կուտակել և գարնան համեմատ շատ ավելի պատրաստ է նոր կորոնավիրուսի ալիքին, հիմք է տալիս ենթադրելու, որ մարդկությունն, այնուամենայնիվ կկարողանա ձմեռն հաղթահարել առանց նոր լոքդաունների։

Այս մոտեցման օգտին է խոսում նաև Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի համավարակային ցուցանիշների հիման վրա իրականացված հետազոտությունը։ Այն պարզել է, որ խիստ լոքդաուն և չափավոր սահմանափակումներ կիրառած այս երկու երկրները նման ցուցանիշներ ունեն թե մահացության, թե կոլեկտիվ իմունիտետի առումով։ Ճիշտ է, գիտնականները նշում են, որ առնվազն մեկ տարի է պետք խորքային ուսումնասիրության և պատճառների դուրսբերման համար, բայց նախնական տվյալներն արդեն իսկ հուշում են, որ կարելի է վիրուսի հետ համակեցության եզրեր գտնել՝ առանց տնտեսական ու սոցիալական ճգնաժամ ստեղծելու։

Համավարակային պատկերն աշխարհում

Նշենք, որ այսօրվա դրությամբ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 29,4 միլիոնը։ Մահացել է ավելի քան 933 հազար մարդ։ Ապաքինվել է 21,2 մլն-ը։ Հիվանդացության ակտիվ դեպքերի թիվտ 7,2 մլն է։ Հիվանդների մեծամասնությունը թեթև կամ միջին ծանրության ախտանիշներ ունեն և միայն մեկ տոկոսն է, որ կրիտիկական վիճակում է։

Աշխարհում վիրուսակիրների բացարձակ թվով առաջատարներն են ԱՄՆ-ն (6,7 մլն), Հնդկաստանը (4,9 մլն), Բրազիլիան (4,3 մլն), Ռուսաստանը (1,07 մլն), Պերուն (733 հազար), Կոլումբիան (721 հազար), Մեքսիկան (671 հազար), Հարավային Աֆրիկան (650 հազար), Իսպանիան (593 հազար) , Արգենտինան (565 հազար)։

Իսկ ահա 1 մլն բնակչությանը բաժին ընկնող հիվանդացության ցուցանիշով աշխարհում առաջատարներն են Քաթարը (43 հազար), Բահրեյնը (35 հազար), Ֆրանսիական Գվինեան (31 հազար), Արուբան (28 հազար) և Պանաման (23 հազար)։ Հայաստանն այս ցանկում 17-րդն է 15 հազար ցուցանիշով։ Նշենք, որ ցանկի առաջատար երկրներում համավարակային իրավիճակը կարծես թե կայունացել է և օրական արձանագրվող թվերն աստիճանաբար նվազում են։

COVID 19 նոր կորոնավիրուս խմբագրի ընտրանի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին