Հայաստանում առաջին անգամ անցկացվող կանանց ֆուտզալի բաց մրցաշարը թևակոխել է վճռական փուլ:
ՀՖՖ-ի հաղորդմամբ` կայացել են մրցաշարի 1/4 եզրափակչի հանդիպումները, որոնցում գրանցվել են հետևյալ արդյունքները. Արարատ-Արմենիա -Վետերաններ՝ 2-7, ՖԱ Գյումրի - Ուրարտու աղջիկներ՝ 6-1, Ալաշկերտ – Երևան աղջիկներ՝ 6:2:
1/4 եզրափակչի վերջին հանդիպումը Գոլզ-Սյունիք և Շիրակ թիմերի միջև հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով և կկայանա փետրվարի 16-ին:
Այսօր` 18:30-ին, կկայանա կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը Շիրակ ԱՖԴ և Ուրարտու-2 թիմերի միջև: