«Звезда» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սննդաբան Մարինա Մակիշան խոսել է դպրոցականի համար առողջ նախաճաշի մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ սննդաբանի, դպրոցական սննդի մեջ «ածխաջրերի օգտին ծանրաբեռնվածություն» է նկատվում, ուստի առաջին կերակուրը պետք է պարունակի սպիտակուց , որն անհրաժեշտ է աճի համար: Դա կարող է լինել կոտլետ կամ բուտերբրոդ պանրի կտորով և կարմիր ձկով:
Նախաճաշի համար օգտակար են նաև առանց շաքարի կաթնամթերքը կամ թթու կաթնամթերքը, որոնք կալցիումի աղբյուր են: Հակացուցումների բացակայության դեպքում Մակիշան խորհուրդ է տալիս առավոտյան դպրոցականներին կերակրել կաթնաշոռով, յոգուրտով կամ զապեկանկայով:
Փորձագետը խորհուրդ է տալիս հրաժարվել արագ պատրաստվող շիլայից, որը գրեթե չի պարունակում օգտակար նյութեր և «դատարկ կալորիաներ» է, ինչպես նաև փաթեթավորված հյութերից, որոնք կարող են հանգեցնել շաքարախտի: