ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի քանի տարի առաջ պլանավորում էր կազմակերպել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի սպանության գործողություն, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից: Այդ մասին նա պատմել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
«Ես կարծում էի, որ ավելի լավ է ոչնչացնել նրան: Մենք պատրաստ էինք: Սակայն Մետիսը (Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մետիսը) դեմ էր: Մետիսը չափազանց գերագնահատված գեներալ է», - նշել է Թրամփը:
Նա հավելել է, որ չի զղջում, որ հրաժարվել է Ասադի սպանության գաղափարից, քանի որ ծրագրի իրականացման մեջ հաջողության երաշխիքներ չկային:
2018թ․ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել էր, որ ԶԼՄ-ների հաղորդագրությունները Բաշար ալ-Ասադին ոչնչացնելու ԱՄՆ իշխանությունների ծրագրերի մասին չեն համապատասխանում իրականությանը: