РИА «Новости». լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպական միությունը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ չի համարում։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված էին։
« Մենք Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ չենք ճանաչում»,- հավելել է Բորելը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություներ անցկացվեցին։ Հանրապետոթւյունում ընտրական տեղամասերի փակումից հետո ընտրությունների արդյունքների կեղծման դեմ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին։ Իսկ ընդդիմադիր թեկնածուների բոլոր շտաբները հայտարարեցին պաշտոնական արդյունքները չճանաչելու մասին։