РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներկայումս Ռուսաստանում 17 գիտական կազմակերպություններ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի 26 տարբերակներ են մշակում: Այդ մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։ Գրում է Gazeta.ru-ն։
Աշխարհում ընդհանուր առմամբ 36 համապատասխան պատվաստանյութեր գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում, 92-ը` նախաբժշկական:
Չինաստանի իշխանությունները 2019թ. դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունն առաջացնում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսը: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համաճարակ: Աշխարհում վարակվածների թիվը գրեթե հասել է 28 միլիոնի, մահացել է ավելի քան 900 հազար մարդ: