Լևոն Արոնյանը կմասնակցի արագ և կայծակնային շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 օնլայն մրցաշարին, որը կմեկնարկի այսօր երեկոյան։
Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն ու Ջեֆրին Սյոն, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան և հնդիկ Պենտալա Հարիկրիշնան։
Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է, հաղթողը կստանա 50 հազար դոլար։10 մասնակիցները կանցկացնեն արագ խաղի (25+5) 9 տուր և կայծակնային խաղի (5+3) 18 տուր։ Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։