Գերմանական Բունդեսլիգայի խաղերին ներկա կլինեն քիչ թվով երկրպագուներ: Այս մասին գրում է Bild-ը: Երկրպագուների թիվը չպետք է գերազանցի մարզադաշտի 20 տոկոսը:
Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Մեկնարկային տուրի խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 18-21-ը: