f

Անկախ

Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, ուստի նրա ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի. ԿԳՄՍ նախարար


Ասեմ, որ պատգամավոր Արսեն  Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, եւ ես այս պահին զերծ կմնամ այդ հարցի մասին խոսելուց, գուցե դրան կանդրադառնամ հաջորդող օրերին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։

Նշենք, որ պատգամավորը նշել էր, որ մանդատը վայր է դնում ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:

«Ուզում եմ արձանագրել՝անցած օրերին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում: Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, եւ մենք հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք եւ շտկումներ անեինք, մի մասի հետ կապված էլ բացատրեինք, որ իր ընկալումներում եւ իր դիրքորոշումներով առկա փաստերը  չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում»,- ասաց Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ խմբակցությունում ունեցել է հանդիպում մոտավորապես 1 կամ 1,5 ամիս առաջ, եւ այդ հարցերը չեն բարձրացվել: «Ես հիմա այդ ընդհանրական հայտարարությանը չեմ ցանկանա անդրադառնալ: Եթե լիներ նման քննարկում, լիներ կոնկրետացում, անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ: Նույն խմբակցության հետ քննարկման ժամանակ եղել են հարցադրումներ, որոնք եղել են օբյեկտիվ ընկալելի, եւ դրանք անպայման արտացոլվել են մեր գործունեության մեջ: Այդ առումով քննարկում չի եղել, եւ ես ընդհանրական դիրքորոշումներին չեմ պատասխանի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատություններին եւ նրա հրաժարականի պահանջին, հարցապնդմամբ ԱԺ դիմելուն, նախարարն ասաց, որ հարցապնդման ժամանակ անպայման բոլոր հարցերին հատ-հատ կանդրադառնա:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Արայիկ Հարությունյան Արսեն Ջուլֆալակյան

Այլ հոդվածներ հեղինակից

Թրամփը  կընդունի  ԱՄՆ-ում ազատ և արդար ընտրությունների արդյունքները․ Սպիտակ տուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կորոնավիրուսը դուրս է եկել վերահսկողությունից
Մոսկվայում կորոնավիրուսի շուրջ իրավիճակը բարդանում է․ Սոբյանին
Դպրոցներում կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել է թեստավորված անձնակազմի 1. 5 %-ի մոտ. ԱՆ
Խոշոր հրդեհ Պտղունք գյուղում. այրվում է երկհարկանի շենք. դեպքի վայրում է նախարարը
Հայտնի է, թե ով կփոխարինի Արմեն Փամբուխչյանին խորհրդարանում
Երբ մնացել է 1 թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը. Հրայր Թովմասյան
ՍԴ նախագահի միակ թեկնածուն Խունդկարյանն է. Աշոտ Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել
Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից
Վարչապետի որոշմամբ՝ Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից
Պաշտոնեական կեղծիք և վատնման եղանակով հափշտակություն հանցավոր արարքները կատարած դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից 
ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները. խախտումների դեպքում կկիրառվի տուգանք
Հայկական և ռուսական ուժերը համահունչ են գործել. «Կովկաս-2020» զորավարժություն
Խախտում է հայտնաբերվել միայն մեկ հանրային սննդի օբյեկտում. ՍԱՏՄ-ն վերսկսել է ստուգայցերը
Ես ուրախ եմ, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությունը տեղ է հասել. Դավիթ Ափոյանը՝ ուսման վարձերի մասին
Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք
Ապամոնտաժել էր երկաթգծի փայտե հենակները. ոստիկանության բացահայտումը
Հայաստանի և Իտալիայի նախագահների բարձր հովանու ներքո նախագահական նստավայրում կգործի իտալական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն
Մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին. Թունյանը՝ վարկային արձակուրդների մասին
Պատգամավորի կարծիքով՝ փոքր ու միջին բիզնեսի համար պետք է վարկերի վերակառուցումներ արվեն
Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն դանակահարելու համար
Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար
Հրդեհ Աբովյան քաղաքում․ տեղում իրականացվում է հերթապահություն
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում է հերթապահություն
Ավելին
Ավելին