f

Անկախ

Ռուսաստանը և Թուրքիան «ուժ են չափում» Սիրիայի տարածքում․ ո՞վ կհաղթի


Լարվածությունը Սիրիայում օր-օրի ավելանում է․ հունվարի վերջից Սիրիայի կառավարական ուժերը բարելավում են իրենց դիրքերն  Իդլիբ նահանգում, որը ահաբեկիչների ու հակակառավարական ուժերի վերջին հենակետն է այդ երկրում։ Սիրիայի իշխանությունները պնդում են, որ տարածքում գործող ահաբեկչական խմբավորումները շարունակ թիրախավորում են խաղաղ բնակչությանը, ինչին ի պատասխան ստիպված են քայլեր ձեռնարկել՝ ապահովելու իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Թուրքիան, իր հերթին պնդում է, որ Սիրիայի կառավարական ուժերի թիրախում խաղաղ բնակչությունն է։ 

Իրավիճակը հատկապես սրվեց, երբ Սիրիայի կառավարական ուժերի պատասխան գործողությունների հետևանքով զոհվեցին թուրք զինվորականներ․ հայտնի է 14 զոհի մասին։ Ի պատասխան Էրդոանը հայտարարել է, որ եթե Իդլիբում թեկուզ մեկ թուրք զինվոր զոհվի, ապա իրենք իրենց իրավունք են վերապահում հարվածել Սիրիայի զինված ուժերին ցանկացած վայրում։ 

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ սա ոչ այլ ինչ է, քան Սիրիային պատերազմ հայտարարել։ Ուշագրավ է, որ Էրդողանը Սիրիայի զինված ուժերին մինչև փետրվարի վերջ ժամանակ է տվել՝ հեռանալու Սիրիայի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից՝ Իդլիբում գտնվող «ապառազմականացված» գոտուց։ 

Թուրքիայի նման արրձագանքի պատճառները բազմաթիվ են։ Նախ, Իդլիբը Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի։ Եվ պաշտոնական Անկարան այն համարում է իր ազդեցության գոտի․ Սոչիի համաձայնագրով՝ Իդլիբը պետք է ապառազմականացված գոտի լինի՝ շղթայված թուրքական հենակետերով։ 

Իդլիբում վերահսկողություն սահմանելու ընթացքում զոհվել են թուրք զինվորականներ։ Եվ այժմ, եթե Թուրքիան թողնի զբաղեցրած դիրքերը, Էրդողանը երկրի ներսում վարկանիշի կորուստ կունենա։ 

Բացի այդ, Սիրիայի կառավարական ուժերի թիրախում գտնվող ահաբեկչական ու զինված խմբավորումների մեջ կան նաև Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներ։ Թուրքիան համագործակցում է նրանց հետ քրդական միավորումների դեմ պայքարում, և բնականաբար, չի կարող նրանց այժմ մենակ  թողնել։

Թուրքական կողմի պատճառաբանությամբ՝ իրենց նման արձագանքի պատճառներից մեկն էլ փախստականների հոսքն է։ Էրդողանը հայտարարել է, որ Ասադի ուժերը Ռուսաստանի աջակցությամբ դեպի Թուրքիայի սահման են մղում Իդլիբի խաղաղ բնակչությանը, ինչը կարող է հումանիտար նոր ճգնաժամի պատճառ դառնալ։ Իդլիբում, ըստ տարաբնույթ հումանիտար կազմակերպություններ տվյալների, ներկայում 3,5 մլն քաղաքացիական անձ է ապրում․ Ասադի վարչակարգի դեմ պայքարողներն իրենց ընտանիքներով, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր չեն ցանկացել ապրել Ասադի կողմից կառավարվող Սիրիայում, Իդլիբում են հաստատվել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2019-ի դեկտեմբերից ի վեր Իդլիբում 1,5 մլն մարդ է ստիպված եղել լքել իր տունն ու բնակավայրը։ Ահազանգ է հնչեցվում, որ կարող է կրկնվել 2015-2016 թվականների միգրացիոն ճգնաժամը, երբ  ԵՄ երկրները դժվարությամբ հաղթահարեցին Մերձավոր Արևելքից դեպի եվրոպական երկրներ ձգտող  անօրինական միգրանտների հոսքը։ 

Արդյո՞ք հակամարտությունը կվերածվի ռուս-թուրքական ուղիղ բախումների

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ եթե մի կողմ թողնենք տեղեկատվական աղմուկն ու դիվանագիտական ձևականությունները և ամեն ինչ կոչենք իրենց անունով, ապա պետք է արձանագրել, որ սիրիական Իդլիբ նահանգում անուղղակի կերպով միմյանց դեմ բավական ակտիվ ռազմական գործողություններ են մղում մի կողմից Ռուսաստանը և Իրանը, իսկ մյուսից՝ Թուրքիան։

«Բազմիցս եմ պնդել, որ երկարաժամկետ ռազմավարական գործակցությունը նշված երկու կողմի միջև Մերձավոր Արևելքում անհնարին է, և շահերի բախում մշտապես լինելու է շատ պարզ մի պատճառով՝ այդ շահերը երկարաժամկետ հեռանկարում ոչ միայն չեն համընկնում, այլ նաև մի շարք առումներով հակոտնյա են»,- ասում է նա։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ թեև Թուրքիան է գնացել սրացման, սակայն  հարաբերությունների հետագա սրացումը այդ երկրի շահերից չի բխում, հետևաբար ինչ-որ պահի Անկարան կանգ կառնի։ «Մոտ օրերս Չավուշօղլուն մեկնելու է Մոսկվա։ Իսկ մինչ այդ Ռուսաստանն այնպես կանի, որ  սիրիական ուժերը հնարավորինս առաջ գնան  և նոր դիրքեր զբաղեցնեն մինչև բանակցությունները»,- ասում է նա։

«Պատմության մեջ ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես ունեցել են նույն ընթացքը, ինչ վերջին չորս տարիներին․  շարունակ լավանում ու վատանում են։ Այսպես էլ կշարունակվի։ Իրենք երբեք չեն լինի ծայրաստիճան բարիդրացիական, ռազմավարական և չեն լինի ուղիղ պատերազմի մեջ գտնվող, առնվազն առաջիկայում նման զարգացում չի սպասվում»,- ասում է Իսպիրյանը։

ԲիԲիՍի-ի թուրքական ծառայության լրագրող Էչի Գոկսեֆեֆը ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս սրացումը համեմատում է 2015-ի լարվածության հետ, երբ Թուրքիան Սիրիայում խոցեց ռուսական կործանիչը, և նշում, որ անցյալի իրողություններից Թուրքիան դասեր քաղել է։ «Մի կողմից, Էրդողանը չի ցանկանում միավորներ կորցնել ներքաղաքական դաշտում, սակայն միևնույն ժամանակ չի ցանկանում կարցնել կարևոր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ»,- գրում է թուրք լրագրողը՝ հիշեցնելով, որ այս տարվա սկզբին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները գործարկել են TurkStream  խողովակաշարը, որը ռուսական գազը  Հարավային Եվրոպա կհասցնի Թուրքիայի տարածքով։

«Ելքը մեկն է՝ քաղաքական խնդիրները լուծել բանակցություններով, իսկ ռազմական խնդիրները՝ հիբրիդային պատերազմով։ Մանավանդ որ սիրիական հակամարտության բոլոր մասնակիցներն ունեն իրենց կողմից վերահսկվող խմբավորումներ ու միավորումներ»,- գրում է լրագրողը։

Միջազգային հանրության արձագանքը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը  հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված Է Իդլիբում սիրիական բանակի հարձակման առնչությամբ և  կոչ Է անում Դամասկոսին դադարեցնել գործողությունը:

Իսկ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարել է, որ  ԱՄՆ-ը պատրաստ չէ միջամտել Իդլիբում տիրող իրավիճակին, բայց իր մտահոգությունն է հայտնում Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ։

Անդրադառնալով միջազգային հանրության զուսպ արձագանքին՝ Անդրանիկ Իսպիրյանը նշում է, որ դա պայմանավորված է    լավատեսությամբ, որ թուրք-ռուսական հարաբերությունները կփչանան առանց իրենց խառնվելու։ 

«Թե ՆԱՏՕ-ի ևթե  ԱՄՆ-ի հայտարարությունը սովորական շարքային հայտարարություն էր, դրանից ոչ պակասն էին անելու, ոչ էլ ավելին էին իրենց թույլ տաու։ Խոսքը  երրորդ երկրում իրենց դաշնակցի և իրենց ռազմաքաղաքական հակառակորդի հարաբերությունների մասին է։  Բնականաբար ավելին լինել չէր կարող»,- ասում է նա և հավելում, որ ռուս-թուրքական հարաբերությունների էսկալացիան հօգուտ ԱՄՆ-ի է։ 

 

 

Տարածաշրջան Սիրիա Մերձավոր Արևելք Թուրքիա Միգրացիա Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
Դատարանում քաղաքական իշխանությանը շատ հետարքիր խայտառակություն է սպասվում։
Երևանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժիններ պլանշետներ են ստացել
Փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ
Մարտավարաշարային երկօրյա պարապմունքներ 4-րդ զորամիավորումում
Քարաթափում Մեղրի-Երևան ավտոճանապարհին. փրկարարները սահմանազատել են տարածքը
Գործարարներին պարտադրո՞ւմ են գումար փոխանցել «այո»-ի քարոզարշավին
Երևանի Մանթաշյան 17 հասցեում՝ բնակելի սեփական տանը, հրդեհ է բռնկվել
Ամփոփվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժինների`2019 թվականի կատարած աշխատանքները
Փետրվարի 17-ից 23-ը հայտնաբերվել է ոչ սթափ 76 վարորդ
Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Էջմիածնում հրազենի գործադրմամբ կատարված սպանությունը
1915 թ. ապրիլին ծանր դրության մեջ գտնվող ռուսական բանակն այստեղ հաղթանակ տարավ բացառապես Անդրանիկի ջոկատի քաջության և հրամանատարի հմտության շնորհիվ
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահին
Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել
Անցնող շաբաթը Հայաստանում
ՀՀ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար
Նոր հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ.
3-րդ հարկից ընկած 1,5 տարեկան աղջնակն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից
17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը
ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների նկատմամբ
Մակրոնը հայտարարությամբ է հանդես եկել
Երևանի քաղաքապետարանն այս տարի յուրօրինակ նվեր է պատրաստել կանանց միջազգային օրվա համար
Իրաքում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել. Մարուքյան
Լևոն Երանոսյանի գործով դատական նիստին Ալեն Սիմոնյանը հարցաքննվեց որպես տուժող
Ավելին
Ավելին