f

Անկախ

Գեղցի «գլոբալիզմից» ու լոկալ ռաբիսից անդին


Հայաստանի քաղաքական կյանքը ցույց է տալիս, թե ով ինչ կոմպլեքսներ ունի, ով ինչ է ունեցել և ինչ չի ունեցել փոքր տարիքում, ինչ է երազել ունենալ, ինչ է կարդացել և ինչ չի կարդացել, որն է նրա պատկերացրած երջանկությունը, պետական կարգը, մարդկային փոխհարաբերությունը։

Ողբերգականն այն է, որ մտավոր, հոգևոր ու նույնիսկ ֆիզիկական հատկանիշներով գեղցիներն են հայտնվել իշխանական բուրգի գագաթին ու փորձում են մեզ ճաշակ թելադրել, մտածելակերպ պարտադրել։

Սրանք իրենց առաջադեմ են ուզում ներկայացնել ու իրենց թվում է, թե պապից ավելի կաթոլիկ երևալն է ժամանակակիցը։

Սրանք մոդեռնիզացիան շփոթել են գեդոնիզմի հիմքով վեստեռնիզացիայի հետ։ Վեստեռնիզացիա, որի դեմ կռիվ է տալիս բուն Արևմուտքը։ Արևմտյան (համամարդկային) արժեքների պրոֆանացիայի դեմ կռիվ է տալիս վեբերյան, շպենգլերյան, հյուգոյական, գյոթեական աշխարհը։

Սրանք չունեն սեփական ու ազգային «ես»–ը։ «Ես», որով դու կարող ես աշխարհից վերցնել ու աշխարհին տալ։

Սրանք իրենց հակադիր բևեռ են նշանակել «տրեխավոր» հետադիմականներին, որպեսզի նրանց ֆոնին իրենք առաջադեմ ու ժամանակակից երևան։ Մինչդեռ «տրեխավոր» հետադիմականները և գլոբալիզմի թերմացքը նույն մեդալի հակառակ կողմերն են՝ անգրագետ, կեղծ, անդեմ, մանկուրտ։

Գլոբալ գեղցին ու լոկալ ռաբիսը նույն զիբիլն են, նույն մարգինալներն են, նույն կոմպլեքսավորվածներն են ու թերուսները։ Մեկը հիմքից կտրված է, մյուսը՝ հիմքը գռեհիկ է դարձնում ու արժեզրկում։ Իրական ազգայինն ու առաջադեմն այս երկուց դուրս է գտնվում։

Ազգային–առաջադիմականը մաշտոցյան տառերի, տերյանական «Հոգևոր Հայաստանի», թումանյանական տեքստերի՝ հեքիաթների, նամակների, հրապարակախոսությունների, Նարեկացու տիեզերական վարդապետության, Սարյանի վրձնի, Այվազովսկու ծովանկարչության, Հեմինգուեյից էլ ավելի ամերիկացի Վիլյամ Սարոյանի պարզ ու խոր պատմվածքների, Շարլ Ազնավուրի ֆրանսիալեզու երգերի, Հենրիխ Մխիթարյանի «կարիճ» հարվածի, Արկադի Անդրեասյանի գլուխը վեր պահած ֆուտբոլային խաղի, վալսի թագավոր Շտրաուսից էլ բարձր թռիչքի հասած խաչատրյանական վալսի, համաշխարհային էկրանները նվաճած ու ռոք աստղերի կողքին ուրույն տեղ ապահոված հայկական դուդուկի, աշխարհի մակարդակի զինվորական հանճարների, սոցցանցերում գրագետ ու հայատառ գրողների, սահմանամերձ գոտում իր տունը կառուցողի, Օտյան, Օրուել և Օրտեգա ի Գասետ կարդացողի, «Samsung»-ում ծրագրավորման բարձր մակարդակ ապահովողի, բռնցքամարտի համաշխարհային պատմության մեջ ձեռագիր թողնողի, 1–ին հանրապետության չգնահատված հերոս Արամ Մանուկյանի պես պետական պաշտոնյայի, Նժդեհի պես Սյունիքը պահողի, մեր ժամանակակիցների պես Արցախն ազատագրող ռազմաքաղաքական ղեկավարների ու զինվորների, շարականների, մեր էպոսի միջոցով դրսևորվողն է։

Արժեքների առումով Սոկրատը, Արիստոտելը, Դոստոևսկին, Հյուգոն, Գոգոլը, Հոֆմանը, Բախը, «Լեդ Զեփելինը» ինձ համար ավելի հոգեհարազատ են ու եթե կուզեք՝ ավելի ազգային, քան հայական անուն ազգանունով որոշ մարդկանց ստեղծածը։

Առանց ազգային «ես»–ի մենք պետք չենք համաշխարհային «մենք»–ին։ «Մենք»–ն էլ մեզ պետք չի լինի, եթե «ես»–ը չունենանք։

Անկեղծ ասած՝ ո՞ւմ է պետք համաշխարհային «մենք»–ը, եթե այնտեղ իր կայուն տեղն ու դերը չունի մեր ազգային «ես»–ը։ «Ես», որի այցեքարտը Հայաստանի ու Արցախի ազգային, արդիական, անվտանգ ու բարեկեցիկ հանրապետությունները պետք է լինեն։

Անդրանիկ Թևանյան իշխանություններ

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին