f

Անկախ

Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ. Մեդիա պաշտպան


2020թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 161 հոդված, որոնցից 15-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 142-ը՝ չեզոք։
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են և՛ բացասական, և՛ դրական հոդվածներ։
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի Տարոն Հարոյանն, անդրադառնալով դիտարկմանը, արդյոք ակցիայի մասնակիցների հանդիպումները Զոհրաբ Մնացականյանի է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հետ արդյունք տվե՞լ են, ասել է. «Ոչ մի արդյունք: Անուն-ազգանուններն են վերցրել՝ ակցիայի մասնակիցներին ցրելու համար, բայց ոչ մեկին չեն զանգել»:
Մամուլը նշում է, որ տևական ժամանակ է` Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում:
Նշվում է նաև, որ ակցիաների ընթացքում արձանագրված վերջին ուշագրավ դրվագը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ու ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ ցուցարարներին ուղղված հանդիմանությունն էր, որոնց իմաստը հետևյալն է․ «մեզանից ի՞նչ եք ուզում, ռուսները սահմանը չեն բացում, գնացեք ռուսներին ներկայացրեք ձեր պահանջները»։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի հետ կապված հարցին, հարցին, ասել է. «Արայիկ Հարությունյանը տարածքների մասին ուղիղ արտահայտվում է, բայց ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ-ի որևէ պատասխանատու անձ տարածքների մասին որևէ բան չի ասել, և թե ինչ է իրենից ներկայացնում անվտանգություն ասվածը ՀՀ պատասխանատուների խոսքի համատեքստում, հասկանալի չէ»։
Մամուլի հետ զրույցում փաստաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը նշել է․ «Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող հայերը դարձյալ բողոքի ակցիա էին անում՝ այս անգամ ԱԺ շենքի մոտ, Հայաստանի իշխանություններից պահանջելով լուծել իրենց՝ Ռուսաստան մեկնելու հարցը։ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նրանց ավելի վաղ պարզաբանել էր, որ Հայաստանը չի կարող ազդել Ռուսաստանի ներքին որոշումների վրա, այդ երկիրը որոշել է արգելել այլ երկրների քաղաքացիների մուտքը իր տարածք՝ ելնելով համաճարակային իրավիճակից»։
Աննա Կարապետյանն, անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին, նշել է. «Interfax-ին Զոհրաբ Մնացականյանի տված հարցազրույցում դիվանագիտության ու դիվանագիտական բառակազմի այնպիսի գերհագեցածություն էր նկատվում, որ նույնիսկ այն, ինչ պիտի շատ կոշտ ու հստակ ասվեր, կորում էր գեղեցիկ ու փափուկ բառերի արանքում»:

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ

Մեդիա պաշտպան Զոհրաբ Մնացականյան

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին