f

Անկախ

Համոզվել ենք, որ ԿԳՄՍ ոլորտում ձախողումների շքերթ է. Դավիթ Խաժակյանը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին


ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ԱԺ-ում քվեարկություն է իրականացվելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Մենք, քննարկելով այդ հարցը, համոզվել ենք, որ ԿԳՄՍ ոլորտում ձախողումների շքերթ է: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա նշեց, որ այն, ինչ մարդիկ սպասում էին հեղափոխության արդյունքում, չի իրականացվել: «Կրթության ոլորտում հեղափոխություն, բարեփոխումներ չկան, և դրա համար մենք անհրաժեշտ ենք գտել, որպեսզի ներկայացնենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը»:

Դավիթ Խաժակյանը դժվարացավ պատասխանել, թե արդյոք այլ ուժեր կմիանան իրենց բողոքին, սակայն վստահ է, որ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչներ դժգոհ են Հարությունյանի կառավարումից, որն էլ խոսում է այն մասին, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահն է եկել:

«Իր ոլորտի ձախողումներն այնքան ցցուն են: Եթե նա չի զգում իր ոլորտի ձախողումները և պատրաստ է շարունակել տապալել դրանք, ապա գոնե վաղը նա պետք է հրաժարական տա: Իշխանության մեջ վերաբերմունքն այն է, թե նա հեղափոխության առաջնորդներից է և կուզի՝ հինգ անգամ ոլորտը կձախողի, կուզի՝ բոլորին կթշնամացնի իր ոլորտի և նախարարության դեմ, բայց հրաժարական չի տա. սա Փաշինյանի մոտեցումն է»,- ասաց նա:

Ըստ նրա՝ երկու տարվա մեջ միայն խնդիրներ են ավելացել, սակայն Արայիկ Հարությունյանն արել է իր PR-ն ու դրանով համարել, թե ավարտել է իր առաքելությունը: «Միայն երկու կողմից է Արայիկ Հարությունյանի փոփոխությունները պաշտպանվում, մեկը Պետրոս Ղազարյանի կողմից, մյուսը՝ «ֆեյքերի»»:

Ավագանու անդամի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի գործողությունները բովանդակային փոփոխություններ չեն եղել, որն էլ ոլորտը հասցրել է այն իրավիճակին, որն առկա է և ընդհանր առմամբ՝ խնդրի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է:

Դավիթ Խաժակյանը դիտարկեց, որ կա տարբերակ, թե հրաժարականից հետո Արայիկ Հարությունյանը կարող է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը, որն աբսուրդային է, քանի որ եթե մեկն իր ոլորտում է ձախողում, ապա այլ ոլորտներում դրական շարժ պետք չէ սպասել:

Լուսավոր Հայաստան Արայիկ Հարությունյան հրաժարական

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Ավելին
Ավելին