f

Անկախ

Կոտայքի մարզում 10 մշակույթի տների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում


Ինչպես արդեն հայտնել ենք, Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է  ներկայացվել 105 ծրագրային հայտ՝ 2020 թվականի սուբվենցիաների միջոցով մարզի համայնքներում իրականացնելու համար:

Այս տարի մարզային իշխանությունների կողմից որպես համայնքներում կյանքի որակի վրա  ուղղակիորեն ազդող կարևորագույն բաղադրիչ՝ առաջնահերթությունը տրվել է նաև մշակույթի տների կառուցմանն ու հիմնանորոգմանը:

Հատկանշական է, որ 2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվելու է՝ զուգորդվելով նաև  մշակույթի տների կառուցմամբ:

Եվ այսպես, 2020 թվականին նախատեսվում է Վերին Պտղնի համայնքում կառուցել նոր մշակույթի տուն (այս պահին նշված համայնքում հիմքից կառուցվում է մանկապարտեզի շենք), Եղվարդ համայնքի Արագյուղ բնակավայրում վերակառուցել մշակույթի տան շենքը, Պռոշյանում, Արզնիում իրականացնել մշակույթի տների հիմնանորոգման աշխատանքներ, իսկ Քաղսի, Պտղնի, Քանաքեռավան, Հացավան համայնքների մշակույթի տներում  իրականացնել վերանորոգման լայնածավալ աշխատանքներ:

Նշենք, որ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Պռոշյան, Հացավան և Գետամեջ համայնքներում մեկնարկել էին մշակույթի տների հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ: Հացավանում և Պռոշյանում մեկնարկած շինարարական աշխատանքները նախատեսվում է շարունակել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Հայաստան Կոտայքի մարզ

Այլ հոդվածներ հեղինակից

Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար
«Հայկազովի» բրիգադում կարգապահական տույժեր են կիրառվել. Hraparak.am
Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ. «Ժառանգություն»
Վահագն Վերմիշյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան
Գերման Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր
Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանության սպայական կազմում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
«Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն». Գագիկ Սուրենյան
Ինչպես պահպանել մեր զինվորների կյանքը. Ավետիք Չալաբյան
Բոյկոտենք ապրիլի 5-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն. «Կամք» նախաձեռնություն
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Միսիսիպիիում զանգվածային ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է. Դավիթ Բաբայան
Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված հեղեղման պատճառով
Աշխարհի առաջատար ընկերությունների շահույթների աճը կորոնավիրուսի պատճառով կկրճատվի 11 տոկոսով. Nikkei
Մեծ Բրիտանիան ծիծաղելի է համարում Բրյուսելի առևտրային պայմանագրի պայմանները
Իրազեկում քաղաքացիներին. պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում աղբարկղը այրելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա Save Համօգտագործել
ՀՀ դեսպանը Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարին հրավիրել է այցելել Հայաստան
Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է. փրկարարները սահմանազատել են տարածքը
Ճապոնիայի ավտոկոնցեռնները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում
Փայլանը նշել է՝ նախքան այս հարձակումը, Չոլաքի հուղարկավորության ընթացքում մի խումբ մարդիկ ցանկացել են սադրել արարողությունը՝ «Ալլահ ու աքբար» բացականչելով:
Ոստիկանությունը ցրել է Բաքվի ընդդիմության հանրահավաքը․լուսանկարներ
Թուրքիայում պղծել են քրիստոնյայի գերեզման. Փայլանը հարցեր է հղել ներքին գործերի նախարարին
Ավելին
Ավելին