Հուլիսյան գործողությունների դադարից հետո տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հույս ունենք, որ նաև մեր համապատասխան գործողությունների արդյունքում հրադադարը կպահպանվի ու կնպաստի բանակցային գործընթացին: Ավել բան չեմ կարող ասել: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»։