f

Անկախ

Սպանդանոցների անասնաբույժ-փորձագետներին հանձնվեցին վերապատրաստման հավաստագրեր


2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Անկախ Հայաստանի համար դա նոր գործունեություն է, առաջին քայլերն են արվում և բնական է, որ սպանդանոցներ կառուցող գործարարների համար արհեստավարժ անասնաբույժ-փորձագետներ գտնելու, վարձելու ու որակյալ ծառայություններ մատուցելու խնդիրն առաջնահերթություն է:

Խնդրի լուծման նպատակով՝ մեկտեղվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ջանքերը, որոնց ակտիվ համագործակցությամբ կազմակերպվել է սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց: Այն մեկնարկել էր հունիսի 8-ին և ավարտվել օգոստոսի 25-ին՝ ներառելով սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, գիտելիքներ և հմտություններ ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրականացման մասին։ Վերջին շաբաթվա ընթացքում, սպանդանոցներում և լաբորատորիաներում անցկացված պրակտիկայի միջոցով, յուրացված գիտելիքներն ավելի ամրապնդվել են:

Այսօր ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՌԶԳ ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը և ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հավաստագրեր են հանձնել դասընթացների 123 մասնակցներից թեստավորման փուլը բարեհաջող հաղթահարած 67 անասնաբույժ-փորձագետի:

Շնորհակալություն հայտնելով գործընկերներին եռակողմ համագործակցության արդյունքում արձանագրված տպավորիչ արդյունքի համար՝ Գեորգի Ավետիսյանը դիմել է դասընթացի մասնակիցներին,- «Դուք մեր երկրի սննդամթերքի անվտանգության առաջնագծում կանգնած մարդիկ եք և մենք համագործակցելու ենք որպես հավասար գործընկերներ՝ անելով ամեն ինչ, որ ՍԱՏՄ-ն ստիպված չլինի իրականացնել իրեն վերապահված վարչական պատասխանատվության տեսչական գործառույթը անասնաբույժների ու սպանդանոցների նկատմամբ»: 

Վարդան Ուռուտյանի խոսքերով՝ այս դասընթացը հնարավորություն էր նաև վերաարժեքավորելու որոշակի գործընթացներ, կրթվել, վերապատրաստվել, սա համարել մասնագիտական նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու սկիզբ միայն: Նա նաև հավաստիացրել է, որ Ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի բոլոր մասնագետները պատրաստակամ են ցանկացած պահի օգնելու մասնագիտական համապատասխան խորհրդատվությամբ:

Մկրտիչ Այվազյանը նշել է, որ Ռազմավարական զարգացման գործակալությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձրել անասնաբուժությանն ու արդեն տարիներ շարունակ արդյունավետ համագործակցում է ՍԱՏՄ-ի հետ: Նա վստահեցրել է, որ նաև ՀԱԱՀ-ի հետ այս արդյունավետ եռակողմ և հետագա բազմակողմ համագործակցային ֆորմատները թույլ կտան արձանագրել նոր դրական առաջընթաց և ոլորտի զարգացում:

Տեղեկացում. սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացը կազմակերպվել և իրականացվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ: Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումն իրականացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից տրամադրած առցանց ուսուցման «Մուդլ» համակարգի շնորհիվ։

Հայաստան ՍԱՏՄ

Այլ հոդվածներ հեղինակից

«Նիկոլ, մարդասպան». Մոմավառություն Երևանում ՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների
Ի՞նչ է սա, եթե ոչ դավադրություն սեփական ժողովրդի դեմ, և ի վերջո՝ ի՞նչ է սա, եթե ոչ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆ
Ինչո՞ւ Ալիևը որոշեց «պայթեցնել» Փաշինյանին
Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. մեկն ինքն է. «Փաստինֆո»
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 23:00-ին
Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ. Արտակ Զաքարյան
Քաղաքական իշխանությունը պատվեր է իջեցնում վերեւից եւ իրավապահ համակարգը հլու-հնազանդ կատարում է. Արծվիկ Մինասյան
Արցախի նախագահը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով
Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից․ «Իմ քայլի» նախկին պատգամավորը՝ իշխանություններին
1-ին զորամիավորումում իրականացվել են ստուգումներ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի մեծ հեռուստամարաթոն
4-րդ զորամիավորումում անցկացվել են ստուգարքներ
Ամփոփվել են ալկոհոլային խմիչքների շուկայում վերահսկողության արդյունքները
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մարտական դիրքեր
«Արցախը և արցախահայության իրավունքներն միշտ եղել եւ մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը քննադատել է քրդամետ կուսակցության անդամների ձերբակալությունները
Թուրքիայում օրեցօր աճում են կորոնավարակից մահացության դեպքերը
Էդմոն Մարուքյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում տա Ազգային ժողովում
Նիկոլը հաստատեց վերջին օրերին Ալիեւի եւ իր քարոզչամեքենայի կողմից տարածվող տեղեկությունները. Հովհաննես Հարությունյան
Հույն քաղաքական գործիչ. «Պիտի ոչնչացնեինք թուրքերի նավատորմը»
Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը
Երկրաշարժ Ստամբուլում
Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել
Ավելին
Ավելին