Վերջին օրվա ընթացքում Հնդկաստանում ավելի քան 90 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 5 միլիոնը։ Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, ըստ մասնագետների, հանրապետությունում համաճարակի սկզբից ի վեր հիվանդությունը հաստատվել է 5,020,359 բնակչի մոտ:
Մինչ օրս վարակի զոհ են դարձել 82.066 հիվանդներ, այդ թվում 1290-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:
Նշվում է, որ Հնդկաստանը շարունակում է աշխարհում առաջատար մնալ COVID-19-ի նոր դեպքերի աճի ցուցանիշով, իսկ դեպքերի ընդհանուր թվով երկրորդ տեղում է՝ զիջելով միայն ԱՄՆ-ին:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է ավելի քան 29 միլիոն կորոնավիրուսի դեպք, վերականգնվել է գրեթե 20 միլիոն մարդ, և ավելի քան 900 հազար հիվանդ մահացել է: