Microsoft կոռպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը ինստագրամի իր էջում հայտնել է հոր՝ Բիլ Գեյթս ավագի, մահվան մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Տղամարդը մահացել է 94 տարեկան հասակում:
«Հորս մահը սարսափելի կորուստ է մեր ընտանիքի և այն մարդկանց համար, ում կյանքի հետ նա առնչություն ուներ», - գրել է Գեյթսը:
Microsoft- ի հիմնադիրը չի նշել մահվան պատճառը:
«Նա այնպիսին էր, ինչպիսն ես ձգտում եմ դառնալ», - ընդգծել է Գեյթսը:
The New York Times ամսագրի տվյալներով՝ ավագ Գեյթսի մահվան պատճառ Ալցհեյմերի հիվանդությունն է դարձել: