РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մշտապես կապ են պահպանում և շփման պակաս չունեն: Գրում է Gazeta.ru-ն։
«Նրանք անընդհատ կապի մեջ են, և կան հեռախոսային խոսակցություններ, ուստի երկկողմանի շփման պակաս չկա», - ասել է Պեսկովը:
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 15-ին Սոչիում: Ռուսաստանը դարձել է առաջին երկիրը, որտեղ Բելառուսի առաջնորդն այցելել է օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: