Անցած շաբաթ Դիարբեքիրում էի, հաջողվեց մտնել Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի, որը մեծապես տուժել է մի քանի տարի առաջ այստեղ տեղի ունեցած բախումների հետևանքով:
Վերջին 5 տարին հնարավոր չէր մտնել ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած Սուր վարչական շրջան, որտեղ գտնվում է եկեղեցին: Մեծ ջանքերի գնով հնարավոր եղավ այցելել եկեղեցի, ծանոթանալ և նկարահանել վերականգման աշխատանքները, նաև հանդիպեցի և զրուցեցի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Իմ բացառիկ ռեպորտաժը կարող եք դիտել շուտով Ազատություն TV-ի եթերում:
հ.գ. խնդրում եմ չխախտել լուսանկարների հեղինակային իրավունքը