f

Անկախ

Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել Կարեն Օհանջի ‹‹Արամյանց›› գիրքը


Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի (Օհանջանյան) ‹‹Արամյանց›› գործը: Գիրքը լույս է ընծայել ‹‹Էդիթ Պրինտ›› հրատարակչությունը, ռուսերենից թարգմանել է գրող Դավիթ Սամվելյանը:

‹‹Արամյանց››-ը արժանահավատ գեղարվեստական պատում է հանճարեղ ձեռներեց ու բարեգործ Միքայել Արամյանցի կյանքի մասին: Հեղինակը մեզ ծանոթացնում է հայկական բիզնեսի ծագման, դրա զարգացման և գործարար ընտրախավերի փոխհարաբերությունների մշակույթին, և, իհարկե, բուրժուազիական բարեգործության նոր մշակույթի հետ, որը կարելի է սահմանել որպես մարդկայնության դրսևորում նրանց հանդեպ, ովքեր ունեն կարեկցանքի և օգնության կարիք: ‹‹Արամյանց›› վեպը նաև Ռուսական կայսրության ամենահանճարեղ ձեռներեցներից մեկի, բարեգործի և հայ, թիֆլիսյան և Բաքվի մտավորականության հովանավոր մեծ մարդու դրաման է:

‹‹Կան արժեքներ, որոնք միշտ ստորադասվում են անձնական շահերին և անգամ անձնական երջանկությանը: Ահա այսպիսի սկզբունքով էր առաջնորդվում իր ժամանակի ամենահակասական ճակատագրերից մեկի կրողը՝ Միքայել Արամյանցը: Մարդ, որն այդպես էլ իր խաղաղությունը չգտավ սեփական տան պատերից ներս. փորձում էր երջանկացնել նրանց, բարին գործել նրանց համար, ովքեր ունեին այդ պատերի կարիքը: Կովկասի բուրժուազիայի ճարտարապետ. ահա այսպիսի անուն էին տվել ժամանակակիցներն Արամյանցին, որն իրավամբ ճաշակ թելադրող ու ստեղծող էր այնտեղ, որտեղ նրան վիճակված էր անցկացնել իր կյանքի վերջին օրերը››,-նշում է գրքի թարգմանիչը:

Դավիթ Սամվելյանի խոսքով՝ կարելի է շատ երկար թվարկել այն որակներն ու հանգամանքները, որոնք առիթ հանդիսացան Արամյանցի վերելքի համար, սակայն առաջնային որակներն ամենաէականն են՝ աշխատասիրություն և նվիրվածություն, անկոտրում կամք ու նպատակ՝ բարին գործելու և իրականացնելու սեփական երազանքները, որոնց լրումը կերջանկացներ ոչ միայն իրեն, այլև իր շրջապատի ու դրանից դուրս գտնվող հասարակ մարդկանց:

‹‹Միքայել Արամյանցի հայանպաստ, մարդանպաստ գործունեությունը, նրա հաջողությունները բիզնեսում, նրա բերած նորամուծությունները մշտապես իրենց ուրույն հետքն ու ներգործությունը թողեցին այն միջավայրի ու վայրի վրա, որտեղ նա ապրեց ու արարեց՝ Թիֆլիսում, Բաքվում և հայերի կյանքում: Կարեն Օհանջի այս վեպը նվիրումի և անմնացորդ սիրո մի պատում է առ հայրենիք, առ արժեքներ, առ մարդն ու Աստված:Սեր, որն անպարտելի է և հավերժ, սեր, որն Արամյանցին՝ Թիֆլիսի պատվավոր քաղաքացուն, «ստիպեց» չլքել սիրելի քաղաքն անգամ այն դեպքում, երբ այդ նույն քաղաքն ուրացավ նրան ու նրա սերն իր հանդեպ: Եվ սերը հաղթեց. նրա անունն ու գործը մշտապես դաջվեց սերունդների հիշողության մեջ»,-հավելում է Դավիթ Սամվելյանը:

Էդիթ Պրինտ Արցախ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին