Ազգային ժողովը քիչ առաջ դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որը վերաբերում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելու հարցը:
Արայիկ Հարությունյանին աջակցություն հայտնեց 84 պատգամավոր, 35 պատգամավոր կողմ արտահայտվեց Հարությունյանի պաշտոնանկությանը:
Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ ԿԳՄՍ նախարարը չէր մասնակցում նիստին, մինչդեռ պետք է ներկա լիներ:
ԱԺ նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ Արայիկ Հարությունը կապ է հաստատել իր հետ եւ ինքը ասել է, որ գալու կարիք չկա հարցի ցանկացած քվեարկության դեպքում: «Ինքս իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար: Կարծում եմ՝ իմաստ չկա»,-ասաց Միրզոյանը: