«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարող է բաց թողնել Լա լիգայի մեկնարկային տուրերի հանդիպումները: Մեսին հրավիրվել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային ընտրանի` Մունդիալ-2022-ի ընտրական փուլի խաղերին մասնակցելու: ՖԻՖԱ-ի նոր օրենքներով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ազգային թիմերին միացող ֆուտբոլիստները երկու շաբաթ շուտ պետք է մեկնեն հայրենիք: Եթե Մեսին ընդունի Արգենտինայի հավաքականի հրավերը, ապա բաց կթողնի Լա լիգայի առաջին երեք տուրի խաղերը: