Հայաստանում առաջին անգամ անցկացվում է մարզչական C դիպլոմի դասընթաց, որը նախատեսված է բացառապես կանանց ֆուտբոլում ներգրավված մարզիչների համար: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: Սեպտեմբերի 16-ին մեկնարկած դասընթացին մասնակցում են 20 կին և 4 տղամարդ:
«Այս դասընթացներն աննախադեպ են, քանի որ մասնակցում են միայն կին մարզիչները: Մեր ռազմավարության հիմնական նպատակն է շատացնել և առավել որակով մասնագետներ պատրաստել աղջիկների համար»,-ասել է ՀՖՖ գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը:
Դասընթացն անցկացնում է Խինես Մելենդեսը: Դասընթացն անցկացվում է ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված կրթաթոշակներով: