f

Անկախ

ՆՈՐԻՑ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ


Այն որ հանրաքվեի դրված հարցը զուտ քաղաքական է և որևէ կապ չունի իրավունքի և օրենքի հետ, կարծում եմ պարզ է բոլորին։ Եվ այն, որ հարցը միայն ՍԴ-ի Սիրելի Առաջնորդին չենթարկվելն է, նույնպես պարզ է։ Սա արդեն չեն թաքցնում նույնիսկ իմքայլականները «Հրայր Թովմասյանը չի ընդունել խաղի կանոնները, իսկ Արթուր Դավթյանն ու Տիգրան Մուկուչյանը չեն առճակատվել»։ Այսինքն «ժողովուրդ, ժողովրդի կամք և այլն» խոսքերը, ներեցեք, ոչ թե , մեղմ ասած, մանկամտություն է, այլ նույն ժողովրդի «ժողովրդավարություն» հասկացողության չիմացության շահարկում։ Նրանց դիրքորոշումը պարզ է՝ ամեն գնով ամրապնդել Սիրելի Առաջնորդի մենիշխանությունը և վայելել իրենց բաժին արտոնությունները։
Այժմ, խոսքս ուղղում եմ նախորդ իշխանություններին ատող, նորերին երկրպագող, կամ ընդունող, իրենց անկախ, անկողմնակալ համարող հասարակական գործիչներին․
Ձեր փաստարկներից հիմնականը ոչ թե հանրաքվեի օրենքի սահմանադրական լինել կամ չլինելն է, այլ որ գործող սահմանադրության հանրաքվեն կեղծվել է։ Բայց, հարգելիներս, կեղծվել են 1995, 2005թթ․ սահմանադրական հանրաքվեները ևս։ Ոստի, ի՞նչ եք առաջարկում, չեղարկել անկախության տարիների բոլոր սահմանադրական նորմերը, օրենքները, պետական կառույցները և վերադառնալ Հայկական ԽՍՀ սահմանադրությա՞նը, թե՞ զրոյից սկսել, բայց ո՞ր զրոյից։ Եվ եթե դուք իրավական պետության կոմնակից եք, ապա կարծում եմ,որպես հենման կետ, պետք է ամեն դեպքում գործել, թեկուզ ձեր կողմից չընդունվող, բայց գործող սահմանադրության դրույթներով։ Իսկ եթե, «այսօր օրենքների մասին խոսելու ժամանակը չի» և պետք է հեղափոխական ճանապարհով հարցերը լուծել, ապա ինչու՞ Սիրելի Առաջնորդից չեք պահանջում հրաժարվել , նույն կեղծված սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված այլ պետական կառույցներից, կառավարական առանձնատներից, այլ արտոնություններից, սուպերվարչապետությունից և այլն։ Չէ՞, որ Սիրելի Առաջնորդն այդ ամենը բացատրում է գործող օրենքներով և կարծես ձեր կողմից բողոքներ չեն լսվում։ Իսկ եթե հարցը վերաբերում է միայն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի «նախկին» լինելուն, տես վերը բերված իմքայլականի անկեղծ տեսակետը։

հանրաքվե ՖԲ Գրառում Ավետիք Իշխանյան Նիկոլ Փաշինյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Պակիստան
Իսրայելի իշխանությունները հրաժարվել են իրանական ռազմական օբյեկտներին ավելի մեծ հարվածից՝ ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ճնշման ներքո․ NYT
Գերմանիայի նախագահը Թուրքիա այցի շրջանակում առաջինը հանդիպել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել
Ղարաբաղից դուրս բերված ռուսական զորքերը հավանաբար Ուկրաինա կուղարկվեն. Bild
Ավելին
Ավելին