Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկել է թույլ տալ ռազմական ավիացիային ռմբակոծել պետական սահմանը խախտած նավերը: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի մասին» օրենքում գերատեսչության փոփոխությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ նման գործողությունները կկարողանան նախազգուշացնել պետական սահմանը խախտողներին ոչնչացման զենք օգտագործելու հնարավորության մասին:
Այս օրենքը թույլ է տալիս Անվտանգության դաշնային ծառայությանը և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին զենք և ռազմական տեխնիկա օգտագործել, որպեսզի կանխեն երկիր զինված ներխուժումը: Այս դեպքում, նախքան այն օգտագործելը, անհրաժեշտ է հայտարարել համապատասխան մտադրությունների մասին: