Հայաստանում չափորոշիչների(ստանդարտների) անկում-սղաճ է։ Յաշիկ մերսեդես երազողն է եկել իշխնության։ Մերսեդեսի այս մոդելի մասին ոչինչ չասեմ, որպեսզի պատահական մարդկանց կամ սեփականատերերի չվիրավորեմ։
Այսպես որ գնա, հաջորդ իշխանության ժամանակ այս օրերին երանի ենք տալու։ Սա նրանից է, որ դեմոկրատիան ու մեծամասնականության վրա հիմնված պետականությունը, էլ չեմ ասում դեմագոգիան և ամբոխավարությունը ժամանակակից աշխարհի համար չարիք են, այլևս։ Յուրաքանչյուր անգամ, ընտրությունից-ընտրություն, ձայների պարզ մեծամասնությամբ իշխանության կգա մի նոր միջակություն, մի նոր երազանքով, մի նոր ուղեկից COVID-ով, և դիմակ հագած, դիմազրկված մեր բալիկների շարքերի առջև մի նոր հեքիաթ կպատմի նոր մի նոր ավտոմեքենայի մասին։
Հիմա կասեք, որ ես ճիշտ չեմ հասկացել նրա միտքը։ Ճիշտ եմ հասկացել, մի մտահոգվեք։ Ուղղակի, այդ օրինակը դպրոցին ու բարձրագույն պաշտոնյայի շուրթերին անհարիր են, հասկանում ե՞ք։
Այնպիսի տպավորություն է, որ Երևանը կուլ է տվել Հայաստանին ։ Եվ, ո՞վ կմտածեր, որ 2018 թ-ի ժողովրդական նվիրական, մաքրամաքուր ընդվզումը այսպիսի անորակ պետականություն կվիժի։ Այնքան անորակ, որ չեն ձգում նախկին վարչարարների մակարդակին անգամ։ Ու հիմա՝ սրանցից վախենում ես, որովհետև անգլուխ են, ու մեկ էլ վախենում ես նրանցից, որ կարող են գալ՝ պարզ մեծամասնությամբ։
Դավիթ Վանյան