f

Անկախ

Վիճաբանություն-ծեծկռտուք Կոտայքի մարզում. կա վիրավոր. կասկածյալների մեջ է Բալահովիտի գյուղապետի որդին


SHAMSHYAN.com-ը գրում է.

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղիի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և խուլիգանության դեպքի փաստով։ Այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ վերին ծնոտի բութ տրավմա, աջ անրակի կոտրվածք՝ տեղաշարժով, ուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Լևոն Ե-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ ոչինչ չի հշում, թե ինչպես և ինչ պայմաններում է մարմնական վնասվածքներ ստացել։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կոտայքի բաժնի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետությա փողոցում ճանապարհը միմյանց չզիջելու համար մի քանի երիտասարդներ ծեծի են ենթարկել Լևոն Ե-ին և նրա ընկերոջը՝ Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 29-ամյա Սիմոն Ծ-ին և 31-ամյա Հայկ Ղ-ին։

Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ա. Ղազարյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված փողոցում վիճաբանությունը տեղի է ունեցել Ս. Ծատուրյանի, Հայկ Ղ-ի, Լևոն Ե-ի և Բալահովիտ գյուղի բնակիչներ՝ 25-ամյա Վարդան Գ-ի, 22-ամյա Արամ Գ-ի, 39-ամյա Գարեգին Խ-ի, 35-ամյա Արտակ Խ-ի, Մայակովսկի գյուղի բնակիչ՝ 28-ամյա Գարիկ Գ-ի և Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կարապետ Կ-ի միջև, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել մեկմեկու։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մեկը՝ Արամ Գ-ն, Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանի որդին է, իսկ վիրավորներից Սիմոն Ծ-ն աշխատում է «Սիմոն Ծատուրյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

ՀՀ Ոստիկանություն Կոտայքի մարզ ծեծկռտուք

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին