f

Անկախ

Պետական աջակցության դրամաշնորհային ծրագրերով ֆինանսավորում կստանա ՏՏ ոլորտի 64 ընկերություն


Պահպանել աշխատատեղերը, խթանել նոր արտադրանք տվող ընկերություններին. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ամփոփում է Պետական աջակցության 17-րդ դրամաշնորհային միջոցառման առաջին և երկրորդ ծրագրերի արդյունքները: Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը նշեց, որ ոլորտի ընկերությունները դիմումների ներկայացման գործընթացում բավական ակտիվ են եղել:

«Առաջին ծրագրով ստացվել է 141 հայտ, որից դիտարկվել է 117-ը: Վերջնական 23 ընկերության հետ կկնքվի դրամաշնորհային պայմանագիր նախարարության կողմից, քանի որ այս ընկերությունները բավարարել են անհրաժեշտ չափանիշները: Գաղափարների իրականացման համար այդ կազմակերպություններին կտրամադրվի շուրջ 227 միլիոն դրամ: Աջակցման երկրորդ ծրագրով 41 ընկերության հետ կկնքվի դրամաշնորհային պայմանագիր՝ տրամադրելով 778 մլն դրամ»,-ասաց Վիկտորյա Պողոսյանը:

Հայտերի գնահատումն իրականացվել է մի քանի չափորոշիչներով՝ արտադրանք, նորարարություն, թիմ, շուկա, բիզնես պլան, ֆինանսներ և այլն: Ընդհանուր առմամբ, առաջին և երկրորդ աջակցման ծրագրերով պայմանագրեր են կնքվելու 64 ընկերության հետ: Առաջին ծրագրով ՀՀ-ում գրանցված և պրոդուկտներ ստեղծող տնտեսավարողների համար նախատեսված է մինչև 10 մլն դրամ՝ յուրաքանչյուր հաղթող նախագծին, երկրորդ ծրագրով ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք պատրաստ են մշակել պրոդուկտներ՝ մինչև 20 մլն դրամ, կրկին յուրաքանչյուր հաղթող նախագծին: Վիկտորյա Պողոսյանը նշեց, որ երկու ծրագրերով հաղթած ընկերությունները ներկայացնում են տարբեր ուղղություններ՝ արհեստական բանականության նախագծեր, տվյալագիտություն, ռոբոտաշինություն, կապի ժամանակակից տեխնոլոգիաներ, ռադիո և միկրոէլեկտրոնիկա և այլն:

Ներկայում ընթացքի մեջ է Պետական աջակցության 17-րդ դրամաշնորհային միջոցառման երրորդ ծրագիրը: Այն նախատեսում է մինչև 30 մլն դրամի աջակցություն այն տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ։ Վիկտորյա Պողոսյանը տեղեկացրեց, որ արդեն 5 դիմում ունեն և հորդորեց ոլորտի ընկերություններին լինել ակտիվ:  

Վիկտորյա Պողոսյան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին