f

Անկախ

Ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Պաղեստինի բնակիչ ՝ ազգությամբ արաբ Իբաիդա Ա.Ա. Նասսարի կողմից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իբաիդա Ա.Ա. Նասսարը, 2019թ. հունիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրեն ներկայացնելով որպես գործարար և ֆինանսապես ապահովված անձ,  սիրիահայ, Երևան քաղաքի բնակիչ Շահե Պահարյանին հավաստիացրել է, որ եթե վերջինիս մտերիմ եզդիները վաճառեն իրենց պատկանող գառներն ու ոչխարները, և վաճառքից ստացված գումարները փոխանցվի իրեն, ապա կարող է Ռումինիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրել 15.000 գլուխ գառ և ոչխար: Նա  նաև վստահեցրել է, որ Բելոռուսիայի Հանրապետության բանկերից մեկում ունի  3.000.000 ԱՄՆ դոլար, որի վրա դրված է  արգելանք և վաճառված գառների գումարով կարող է նշված գումարը հանել արգելանքից և այն ներդնել ՀՀ-ում՝ գառների առքուվաճառքի գործը կազմակերպելու համար:

Շահե Պահարյանի մտերիմ, քրեական գործով տուժող ճանաչված, ազգությամբ  եզդի ծանոթները, վստահելով նրան, վերջինիս վաճառել են առանձնապես խոշոր չափերի արժողության գառ և ոչխար՝ 15 օրվա ընթացքում գումարը վճարելու պայմանով: Իր հերթին Շահե Պահարյանը կազմակերպել է վերը նշված գառների և ոչխարների  մորթը Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործող սպանդանոցներում, միսը վաճառել և ստացված գումարներից 216.937.440 ՀՀ դրամին համարժեք 456.000 ԱՄՆ դոլարը 2019թ-ի հունիսից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հանձնել Իբաիդա Ա.Ա. Նասսարին:

Նույն ժամանակահատվածում շարունակելով խարդախությամբ գումարներ հափշտակելուն ուղղված իր գործողությունները՝ Պաղեստինի բնակիչը, վերադարձնելու պատրվակով, տարբեր պատճառաբանություններով, Շահե Պահարյանին  խնդրել և խաբեությամբ մաս-մաս ստացել է 33.301.800 ՀՀ դրամին համարժեք 70.000 ԱՄՆ դոլար, որից հետո՝ 2019թ. սեպտեմբերի 5-ին, մեկնել է Հայաստանի Հանրապետությունից: Շահե Պահարյանը, շարունակելով վստահել Իբաիդա Ա.Ա. Նասսարին, վերոնշյալ գառների և ոչխարների մսի վաճառքից ստացված մնացած գումարները՝ ընդհանուր 40.860.324 ՀՀ դրամին համարժեք 85.800 ԱՄՆ դոլար, մաս-մաս բանկային փոխանցման եղանակով փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարներին: Արդյունքում, Իբաիդա Ա.Ա.Նասսարը խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 291.099.564 ՀՀ դրամին համարժեք 611.800 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իբաիդա Ա.Ա. Նասսարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել  է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Իբաիդա Ա.Ա. Նասսարին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Քննչական կոմիտե

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին