Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարին հանձնարարել է երկարաձգել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը՝ միևնույն ժամանակ մտահոգություն հայտնելով բժիշկների հայտարարությունների վերաբերյալ,Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք»,-գրել է Փաշինյանը: