ԱՄՆ-ում Ռուսաստանին և Չինաստանին իրենց հիմնական ռազմավարական մրցակիցներ են համարում: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը: Գրում է Gazeta.ru-ն:
Ելույթ ունենալով ամերիկյան Rand Corporation կենտրոնում ՝ Էսպերը խոսել է ռազմավարական մրցակցության մասին և առանձնացրել Ռուսաստանին ու Չինաստանին: Նա նշել է, որ երկու տերությունները արդիականացնում են իրենց զինված ուժերը, ինչպես նաև ընդլայնում են իրենց կարողությունները տիեզերական ոլորտում և կիբերտարածքում:
«Պաշտպանության նախարարությունը Չինաստանին, ապա Ռուսաստանին որպես մեր հիմնական ռազմավարական մրցակիցներ է համարում», - հավելել է նա:
Այնուհետև նախարարը կոչ է արել ԱՄՆ գործընկերներին պաշտպանել իրենց հիմնադրման սկզբունքներն ու կենսակերպը:
Ավելի վաղ Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Թիմոթի Ռեյի խոսքերը Մոսկվայի ու Պեկինի կողմից բխող վտանգի մասին: Ռուսական ներակայացուցչությունը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը արդյունավետ երկխոսության փոխարեն առաջ են մղում «ռուսական սպառնալիքի» թեման: