Ամերիկացի դերասան Ջիմ Քերին NBC հեռուստաալիքով հեռարձակվող Saturday Night Live երգիծական երեկոյան հաղորդաշարի նոր 46-րդ եթերաշրջանում կմարմնավորի քաղաքական գործիչ և նախագահի թեկնածու Ջո Բայդենին։ Գրում է Gazeta.ru-ն;
Ինչպես թվիթերում պատմել են շոուի ստեղծողները, Քերին նոր եթերաշրջանում կմարմնավորի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենին։ Իսկ հաղորդաշարի նոր եթերաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 3-ին:
«Ջիմ Քերին մեր նոր Ջո Բայդենն է», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:
Հարկ է նշել, որ հեռուստաշոուի ամսաթիվը համընկնում է ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին: