ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Եմենում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը կարող է 1 միլիոն կազմել: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին նա հայտարարել է՝ խոսելով Եմենի իրավիճակի վերաբերյալ բարձր մակարդակով փակ խորհրդակցության ժամանակ:
Այս պահին Եմենում կան կորոնավիրուսային վարակի պաշտոնապես հաստատված ավելի քան 2 հազար դեպքեր:
«Բայց փորձագետները կարծում են, որ վիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել 1 միլիոն մարդու՝ 30% մահացության ցուցանիշով, քանի որ պատերազմը ոչնչացրել է երկրի առողջապահական համակարգը», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Գուտերեշի խոսքերը:
Ավելի վաղ Գուտերեշը հայտարարել էր, որ հաջորդ տարին վճռական նշանակություն կունենա ամբողջ համաշխարհային կազմակերպության կյանքի համար: