f

Անկախ

Դավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է․ Գեղամ Նազարյան


Այս տարի արդեն 13-րդ զոհը բանակում, 13-րդ խորհրդավոր զոհը: Սա դավադրություն է բանակի դեմ, սա մեր պետության դեմ ուղղված կոնկրետ գործողություն է: Եւ եթե ուշադիր լինենք, թե վերջին շրջանում ովքեր են խոսում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ, ռազմական վերնախավի դեմ, ովքեր են պահանջում նրանց հրաժարականը, հասկանալի կդառնա, թե ինչ է իրականում կատարվում: Արդյո՞ք.խնդիրը ռազմական վերնախավի մեջ է։

Իսկ մի քանի օր առաջ «Չորրորդ իշխանությունում» հրապարակված այս նյութը, այս դավաճանական վերնագրով՝ «Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի», ընդամենը ապացուցում է վերոհիշյալը: Դավադրություն բանակի դեմ, դավադրության պետութան դեմ, միաժամանակ ակտիվ աշխատանք արցախցիների նկատմամբ թշնամանք, ատելություն սերմանելու համար:

Նորմալ պետություն ունենայինք, նորմալ ադեկվատ քաղաքական իշխանություն ունենայինք այս հրապարակման հեղինակը, պատվիրատուն արդեն համապատասխան տեղում կլինեին։ ԱԱԾ-ն հազար դոլարի համար ԵՊՀ դասախոս բռնելու փոխարեն սրանցով պետք է զբաղվի։

Սա կոնկրետ հարված է պետությանը, կոնկրետ գործողություն մեր պետականության, մեր անվտանգության դեմ: Մեր որդիները, իմ որդին,իմ ընկերոջ որդին, իմ գործընկերոջ որդին, իմ համաքաղաքացու, համադասարանցու, համակուրսեցու որդին հենց ասյօր ուս-ուսի, կողք-կողքի, իրենց արցախցի ընկերների, հրամանատարների հետ մեկտեղ սահմանին կանգնած պաշտպանում են մեր հայրենիքը ոչ նրա համար, որ թուրքական հինգերորդ շարասյուննն այսպես անարգել գործի մեր երկրում:

13-րդ զոհից հետո հրաժարական պետք է լինի, բայց ոչ բանակում։ Սխալ են սլաքները։ Երկրի մթնոլորտն է աննորմալ։ 5-րդ շարասյունն է երկրում մոլեգնում։

Չի կարելի այս ամենը թողնել եւ անցնել: Վտանգված է ոչ միայն մեր երեխաների, մեր զինվորների անվտանգությունը, վտանգված է պետության անվտանգությունը:

«Ինչու՞ են բոլորը զոհվում Ղարաբաղում և ինչու՞ են բոլոր զոհերը հայաստանցի։ Ղարաբաղում Նիկոլ Փաշինյանի՞ց եք ձեր վրեժը լուծում...»,- «Չորրորդ իշխանությունում» տպագրված այս տողերին Փաշինյանը պետք է արագ ու կոշտ արձագանքի՝ Բեռլինի պատի տակ կլինի, թե մի այլ տեղ։ Երկրի ղեկավարը չի կարող լռել, նրանից է կախված մթնոլորտը։ Եվ եթե նա չանի, նրանից կոնկրետ պահանջներ են լինելու։

Իմքայլական պատգամավորներ ինչո՞ւ չաղմկեցիք այս հակապետական հոդվածի դեմ, ինչու բացատրություն չպահանջեցիք: Ինչու Փաշինյանից չպահանջեցիք իր կարծիքը հայտնել այս հոդվածի մասին:

Արդեն հասել ենք սահմանագծին: Նահանջի տեղ չունենք: Մեկ-մեկ հատ-հատ պետք է պատասխան տան նրանք ովքեր բերեցին ու հասցրին այս կետին: Մնացել էր բանակում ամեն օր զոհեր ունենայինք, այն էլ անհայտ պայմաններում, մնացել էր մամուլը ակնհայտ թշնամանք եւ ծանր մեղադրանք ներկայացներ մեր ժողովրդի մի մասի՝ արցախցիների նկատմամբ:

Դավադրություն է բանակի դեմ, դավադրություն է արցախցիների դեմ, երեւանցիների դեմ, տավուշցիների, դեմ: Դավադրություն բոլոր հայերի դեմ: Ուշքի գալու՞ ենք։

Հիմա շատ կարևոր մի բանի մասին։ Հայաստանում այսօր ընդունված է գժական խաղալ։ Զգուշացնում եմ՝ Աստված չանի մենք նույնպես դրան գնանք։ Կրկնում եմ, մեր տղաները, եղբայրները, իմ տղան, իմ ընկերոջ տղան, իմ հարևանի տղան հենց այսօր մարտական հերթապահության են՝ ուս ուսի տված արցախցի հասակակիցների ու հրամանատարների հետ։ Չփորձեք սեպ խրել։ Մի օր, հավատացնում եմ, մենք էլ ենք գժվելու ու այդ դեպքում ձեր ռացիոնալ գժությունը մանկական խաղ է թվալու։

Հ. Գ.

«Չորրորդ իշխանությունը» շատ է սիրում գրել քոչարյանական փողեր ստացողների և պիցցա ուտողների թեմայով։ Առաջարկում եմ հենց այսօր ընտանեկան միջավայրում պարզել քանի տարի և ինչի դիմաց է այդ պիցցան և մնացած «հոգևոր բարիքները» ձեզ հասել։ Դուք ե՞ք անմասն եղել՝ «քրեաօլիգարխիկ հոսքերից»։ Նայեք նախորդ տարիների մարտի 1-ի հանրահավքները և ձեր նյութերը ինչ տրանսֆորմացիաների էին ենթարկվում։ Հերիք է հրեշտակ խաղաք։ Իսկապես ամեն ինչ տանում է նրան, որ մենք մի օր իսկապես գժվելու ենք ։

 

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Գեղամ Վարդանյան բանակ զոհեր

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին