f

Անկախ

«Իրատես». Իշխանության բևեռների պայքարը թեժանում է, ընդդիմությունն այլևս անելու գործ չի ունենալու, քանի որ իշխանությունն ինքն իրեն արդեն խժռում է


«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են արձանագրում։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը նրան սեփական «մարմնով» ծածկեց՝ հայտարարելով, թե ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում, հիմա, սակայն, լռում է։ Ընդդիմադիր ուժերի դժգոհությունը Հարությունյանից սկսեց օր օրի ձնագնդի պես մեծանալ, հանրության շրջանում կառավարությունից հիասթափության ամենամեծ չափաբաժնի օբյեկտը Հարությունյանն է։

«Իմ քայլը» սկսեց այս հողի վրա առաջին հրապարակային ճաքերը տալ, մնացածներն էլ իրենց հազիվ են զսպում, որ «ցուպը» հեղափոխության առաջնորդներից մեկի ձեռքից չխլեն ու Հրաժարականի պահանջին միացավ խորհրդարանական ընդդիմությունը, և մի ուշագրավ դրվագ առավել ակնառու դարձավ։

Երբ պաստառով լուսավորականները փորձեցին նիստերի դահլիճ մտնել, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակցին ասաց, որ թույլ չտան ներս տանել պաստառը, հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եկավ ու գրեթե «բարի երթ»-ով նրանց ներս ուղեկցեց։ Փաստորեն արդեն իրավիճակ էր փոխվել, ավելին՝ պաստառի հետ անհաշտ պայքար մղող փոխխոսնակը և Փաշինյանի միակ ու անկրկնելի աներձագը կարճ ժամանակ անց անձամբ լուսանկարվեցին ԼՀԿ-ի՝ ԿԳՄՍ նախարարից «դուխով» հրաժարական պահանջող պաստառի հետ` լայն ու լուսավոր ժպիտով։

Կարծես ժամեր առաջ Սիմոնյանը չէր խորհրդարանի «վերակացուի» դերը ստանձնել։ Հետաքրքիր զուգադիպությամբ հենց ԱԺ-ում իր հրաժարականի քննարկման օրն Արայիկ Հարությունյանն ասուլիս հրավիրեց ու հայտարարեց, թե հեղափոխության առաջնորդներից մեկն ինքն է, և իր հրաժարականն անգամ չերազեն։ Սա ավելի շատ ոչ թե ընդդիմությանը, այլ հենց իշխանությանն ուղղված ուղերձ էր, որովհետև իշխանությունում արշալույսները շատ վաղուց արդեն խաղաղ չեն, Նիկոլ Փաշինյանն ընդդիմության ձեռքով ուզում է ազատվել իր վարկանիշի վրա մեծ քար գցող նախարարից։ Իսկ վերջինս նրան հասկացնում է, թե այդքան էլ հեշտ չէ իրենից ազատվելը. ինչքան Փաշինյանը, նույնքան էլ ինքը «հեղափոխության» իրավատերերից են։

Ասել է՝ որքան Փաշինյանն իրավունք ունի մնալու իր աթոռին, այնքան էլ՝ Հարությունյանը։ Այս իրավիճակը փաստում է, որ իշխանության ներսում արդեն բևեռների պայքար է սկսվում, որը հիմնահատակ քանդելու է մի քանի «փայատերեր» ունեցող այս իշխանության առանց այդ էլ խարխուլ հիմքերը։ Նրանց միջև պայքարը առաջիկայում թեժանալու, և ընդդիմությունը, մասնավորապես արտախորհրդարանական ընդդիմությունը, այլևս անելու գործ չի ունենալու, քանի որ իշխանությունն ինքը իրեն արդեն խժռում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Իմ քայլը Ազգային ժողով

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին