Իմ տոհմը Լոռվա մարզի Շնող գյուղի հնագույն,բնիկ գերդաստաններից է:Քիչ չեն գյուղից հեռու բնակվողները:Հավանական է, որ Ղորխմազյանների տոհմածառի բաղադրիչներից է <<Շնող-Թիֆլիս-Գորի>>, ճյուղը որի ձևավորումը կապված է 19-րդ դարի կեսին Գորիում հիմնավորված Վասիլ Կորխմազյանի /Ղորխմազյան /անվան հետ:
Ժամանակին հենց այս կարծիքին է հանգել ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր , Շնողին նվիրված <<Կայծուն.Շնող>> հայրենագիտարանի հեղինակ, երջանկահիշատակ Գառնիկ Շախկյանը:
…Վասիլ Կորխմազյանի ավագ որդին `Մամիկոնը /1898-1970թթ./ եղել է հեղափոխության մասնակից,նշանակվել է Հայաստանի երկաթուղային ճանապարհների կոմիսար, 1937–ին բռնադատվել է,հետո արդարացվել ու պատասխանատու պաշտոններ է վարել արհմիութենական և խորհրդային մարմիններում:
Մյուս որդին` Մուշեղը /1906-1942թթ/ եղել է ինժեներ-կոնստրուկտոր,սովորել և աշխատել է Մոսկվայում Տամբովում:Վերջինիս դուստրն էր արվեստաբան,արվեստագիտության դոկտոր, Մ. Մաշտոցի անվան մատենադարանի երկարամյա ավագ գիտաշխատող Էմմա Կորխմազյանը:
Նա ծնվել է1930թ սեպտեմբերի 23-ին Մոսկվայում: Այս տարին նրա համար հոբելյանական է:Բայց ըստ մատենադարանի /կորոնավիրուսի պաճառով այն չի աշխատում/ա′նվտանգության աշխատակցի որը ճանաչել հիշել է նրան, հիշողության իր երկրային կյանքը ավարտել է մոտ երեք տարի առաջ:
Էմմա Կորխմազյանի անունը հիշատակվում է <<Պատվավոր պուշկինցիներ>> շրջանակում, հավաստելով, որ նա այդ դպրոցի սան է եղել: Նա 1954թ ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը :1954-1959թթ աշխատել է Հյաստանի ազգային արխիվում, 1959-ից մինչև իր երկրային կյանքի ավարտը Մատենադարանում: Նա բարձր նվիրումով ու պատասխանատվությամբ արժևորել ու հանրայնացրել է մատենադարանի գանձերը` հայկական մանրանակրչության գոհարնները:
Ուսումնասիրությունները և հոդվածները վերաբերվում են հենց մանրանկարչությանը: Բազմաթիվ գրքերի հեղինակ ու համահեղինակ է: Դրանց մեջ առանձնանում են <<Մատենադարանի գեղարվեստական գանձերը <<Հին Ղրիմ քաղաքի մերձակայքի Սուրբ Խաչ և Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցիներ>> /ռուսերեն/ և <<Հայկական մանրանկարչությունը>> /հայերեն/ գրքերը: Իմ նշանավոր հայենակիցը ֆիզիկոս ,ֆիզմաթ գիտությունների դոկտոր Նաթան Ղորխմազյանի հետ մեր տոհմը արժանիորեն ներկայացնում է <<Ով ով է>> կենսագարական հանարգիտարանում: Դեպքերի բերումով մեկ անգամ եմ բախտ ունեցել անձամբ հանդիպել Էմմա Կորխամզյանին,երբ ինքը արդեն 70-նը անց էր:
Հյուրընկալվել եմ նրա Երևանի Կիևյան փողոցի վրա գտնվող,արվեստի օջախ հիշեցնող բնակարանում, ուր բնակվում էր միայնակ :Համարձակությունս չհերիքեց հարցնելու ու այդպես էլ չիմացա նրա ընտանեկան գաղտնիքները: Բայց հիմա էլ, երբ հիշում զարմանում եմ նրա ակտիվության ,մտքի ճկունության ու խորագիտության վրա: Ի դեպ նրա մայրը՝ Լուսիկ Աղաբեկի Մկրտումյանը /1905-1988թթ/ ժամանակին ճանաչված դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Անահիտ Մկրտումյանի քույրն է եղել, իսկ նրանց մայրը`Աստղիկը էլ եղել է Արամայիս Երզնկյանի ավագ քույրը:
Ժամանակները հոբելյանական չեն ,ապրում ենք կորոնավիրուսին զուգահեռ: Իմ այս փոքրիկ հրապարակումը թող լինի համեստ ուրվագիծ նշանավոր այս հայուհու հոբելյանական դափնեպսակին: Կարծում եմ Էմմա Կորխմազյանի մասին դեռ խոսվելու ու գրվելու է: Գուցե նաև լինեն անվանակոչումներ` լսարան մշակույթի օջախ աշխատասենյակ…
Վաղարշակ Ղորխմազյան