Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն, մոլորակի վրա կորոնավիրուսային վարակի դեպքերը գերազանցել են 30 միլիոնը: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, Մոսկվայի ժամանակով 1.55-ի տվյալներով՝ աշխարհում գրանցվել է COVID-19-ի 30,003,378 դեպք: 943 203 հիվանդ ամբողջ աշխարհում դարձել է վարակի զոհ: Հիվանդությունից համաճարակի սկզբից ի վեր բուժվել է 20 398 381 բնակիչ:
Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում ՝ 6 669 322 դեպք, Հնդկաստանը երկրորդ տեղում է՝ 5 118 253 դեպքերով, իսկ Բրազիլիան երրորդ տեղում է՝ COVID-19- ի թեստերի 4 419 083 դրական արդունքներով:
Ռուսաստանում գրանցվել է վարակի 1,081,152 դեպք:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով ՝ երկիրը 100 հազար քաղաքացու հաշվարկով աշխարհում 40-րդ տեղում է, իսկ մահվան դեպքերի թվով՝ 100-րդ տեղը:
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում առաջին երկիրն է, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը: Դեղը մշակել են Գամալեայի անվան ինստիտուտը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը: Այն ստացել է Sputnik V անվանումը: