РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Aviasales ընկերությունը հարցում է անցկացրել զբոսաշրջիկների շրջանում և պարզել, թե որ տեսարժան վայրերն են նրանց հիասթափեցրել: Գրում է Gazeta.ru-ն:
Այսպիսով, հարցվածների 26%-ն այդպիսի տեսարժան վայր Էյֆելյան աշտարակն է անվանել: Զբոսաշրջիկները դժգոհ են տոմսարկղի մոտ մշտական հերթերից և դիտահրապարակի վրա մարդկանց բազմությունից և պնդում են, որ ավելի լավ է աշտարակին կարճ հեռավորությունից նայել:
Երկրորդ տեղում Ստամբուլի Կապույտ մզկիթն է հայտնվել՝ հարցվածների 19%-ով: Ըստ զբոսաշրջիկների, իրականում այն կապույտ չէ, իսկ ներսում մշտապես շատ մարդիկ և տհաճ հոտ կա:
Հարցվածների ևս 16% -ը ափսոսում է եգիպտական բուրգեր այցելության համար: Նրանք բողոքել են «աղբի կույտերից»:
Հարցվածների 13% -ը տպավորված չէ Ղրիմում Ծիծեռնի բույնով: Նրանք նշել են, որ այդ վայրը գեղեցիկ է միայն համացանցի լուսանկարներով:
Պրահայում Կառլի կամուրջը հիասթափեցրել է հարցվածների 10%-ին, որը նրանք "սովորական քարե կամուրջ" են անվանել: Բացի այդ հարցվածների 8%-ը հիացթափված է Բրյուսելում Միզող տղայի արձանից և Փարիզի արվարձաններից մեկում Վերսալի պալատով:
Նշվում է, որ հարցումն անցկացվել է 17 հազար մարդու շրջանում: