f

Անկախ

«Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել ՄՀՀ-ում կազմակերպված փառատոնի համար. Tert.am


2019-ի նոյեմբերին Հայաստանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «ՍիլքՆոութ» փառատոնը «Իմ քայլը» հիմնադրամի ու «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» նախաձեռնությամբ: Այս մասին գրում է tert.am-ը, հիշեցնելով, որ սա այն փառատոնն է, որից տարածվեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պարը:

Կայքը նշում է, որ փառատոններ կազմակերպող ընկերություններից պարբերաբար դժգոհություններ էր ստանում, որ կազմակերպվածը փառատոն չէ. «փառատոնը ենթադրում է ամեն ինչ սկսել զրոյից, անգամ բեմը, ձևավորել միջավայր, իսկ Համալիրի բեմում համերգով հանդես գալը փառատոն չէ, համերգ է»:

«Փառատոն անցկացնող ընկերությունը՝ «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիան», ստեղծվել է ընդամենը 2019 թ․ և «ՍիլքՆոութ» փառատոնը՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ, նրա առաջին և այս պահի դրությամբ անցկացրած միակ փառատոնն է: Այսինքն՝ ստացվում է, որ ստեղծվել է ասոցիացիան ու վարչապետի տիկնոջ հիմնադրամի հետ անցկացրել փառատոնը կամ ասոցիացիան ստեղծվել է այդ նպատակով:

Հետևաբար, հարց է առաջանում. ի՞նչ է ենթադրում պաշտոնական հաղորդագրություններում նշված՝««Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնած փառատոն»», գրել է tert.am-ը:

Կայքը հարցում է ուղակել «Իմ քայլը» հիմնադրամին, պարզելու համար, թե որքան գումար է տրամադրել փառատոնի անցկացման համար:

«Գրավոր հարցմանն ի պատասխան «Իմ քայլը» հիմնադրամից հայտնել են, որ փառատոնի անցկացման համար հիմնադրամը տրամադրել է մոտ 96 մլն դրամ՝ 95 մլն 856 հզր 990 դրամ. «Տեղեկացնում եմ, որ «Սիլք Նոութ» փառատոնի կազմակերպման շրջանակներում նպատակային նվիրատվության միջոցով «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա» ՀԿ-ին փոխանցվել է 95,856,990 ՀՀ դրամ»:

«Իմ քայլը» հիմնադրամը լրացուցիչ տեղեկություն ևս տրամադրել էր, նշելով, որ կարծում են, որ որպես լրատվամիջոցի կհետաքրքրի նաև փառատոնի արդյունքը։

«Այսպիսով, փառատոնին մասնակցել է, ընդհանուր առմամբ շուրջ 15 000 մարդ, որից ավելի քան 2000-ը եղել են զբոսաշրջիկներ Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից և եվրոպական երկրներից: Տեղական և միջազգային ԶԼՄ-ների՝ Euronews TV, Ռուսաստանի Առաջին ալիք և այլն, փառատոնի լայնորեն լուսաբանման շնորհիվ ուղղակիորեն և անուղղակիորեն գովազդվել է նաև Հայաստանը»:

Միջազգային լրատվամիջոցների անդրադարձի վերաբերյալ Tert.am-ը որևէ հրապարակում չգտավ բացառությամբ՝ KP.ru-ի անդրադարձի։

Սակայն հղումներ գտնել չհաջողվեց նաև «Իմ քայլը» հիմնադրամի կայքում, բացառությամբ նախաֆեստիվալային ասուլիսի, այլ հրապարակում չկար: Իսկ «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա»-ի էջում, անգամ այսպես ասած՝ փառատոնն ամփոփող նյութեր ու հրապարակումներ չկային: Այսինքն՝ կազմակերպիչը չէր ամփոփել իր կազմակերպածը», գրել է կայքը:

Հիմնադրամից հայտնել են, որ փառատոնի շրջանակներում Հայաստանը ներկայացավ և գովազդվեց նաև որպես բնապահպանական ծրագրերով առաջամարտիկ երկրների շարքի պետություն: Փառատոնի միջոցով փոխանցվեց մոլորակի մասին խնամքի «կանաչ» ուղերձը՝ 15 000 բազմակի օգտագործման պայուսակներ բաժանվեցին հյուրերին։

«Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայից» ևս տևական ժամանակ պարզաբանումենր ստանալ չհաջողվեց, թե որքան գումար է ծախսվել փառատոնի համար, ինչ արդյուք են արձանագրել, որտեղից են ստացել նաև մյուս գումարը, որովհետև հրավիրված արտիստների համար 95 մլն դրամը հաստատ բավարար չէր, հետևաբար լրացուցիչ գումարի անհրաժեշտություն եղել է: Բացի այդ, չստացանք նաև հետևյալ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ հենց իրենք:

Զարմանալիորեն, անգամ փառատոնի կայացած լինելու մասին տեղեկություն անգամ չկար: Ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում նշված համարն անհասանելի էր, հաղորդագրությունն էլ ընթերցեցին ու անպատասխան մնաց», նշել է tert.am-ը:

 

Աննա Հակոբյան «ՍիլքՆոութ» փառատոն «Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիա

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին